Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:51 18-10-2024

Բրոկերները չեն աջակցել տան վաճառքին, բայց գումար են պահանջում

Մեզ ահազանգած քաղաքացի Տիգրան Գալստյանը պնդում է, որ իրեն հանդիպած խարդախ բրոկերները չեն աջակցել իր տան վաճառքին, բայց այժմ գումար են պահանջում։

«Բրոկերները պնդում են, որ աջակցել են վաճառքին, որ մենք իրենց փողը պետք է տանք։ Իրենց չարածի համա՞ր են պահանջում։ Մենք իրենց պատճառով մի բան էլ գին ենք իջել»,-պատմում է քաղաքացին։

Բանից պարզվում է, որ գործը հասել ընդհուպ մինչև դատարան։

«Կա հարուցված քաղաքացիական գործ, որը հարուցվել է կեղծ մեղադրանքի և փաստաթղթի հիման վրա։ Դատավորը առանց մեզ տեղեկացնելու որոշում է կայացրել գործը հարուցել պարզեցված ձևով։ Մենք գործի հարուցման մասին իմացել ենք բանկից։ Բանկից մեզ ասել են, որ ունենք արգելանք»,-ասաց Տիգրան Գալստյանը։

Նա նաև նշեց՝ Նիկոլ Փաշինյանին դիմել է խնդրանքով, որ տվյալ գործի հիման վրա հարուցեն քրեական գործ։

«Վարչապետի աշխատակազմը գործը ուղարկել է Դատախազություն, Դատախազությունից դեռ պատասխան չկա»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո