Մշակույթ 1 տարի առաջ - 22:37 17-10-2024

Ես ստեղծել եմ Հայաստանի լավագույն ֆիլմերից մեկը․ ռեժիսորը` Օսկարին ներկայացված իր ֆիլմի մասին

2025 թվականի Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 97-րդ մրցանակաբաշխությանը Հայաստանի կողմից «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում կներկայացվի ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։

Գաղտնիք չէ, որ վերջերս մեծ քննարկման արժանացավ Հայկական կինոակադեմիայի կողմից կայացված այս որոշումը, ըստ որի՝ անտեսվեց ռեժիսոր Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը։

Հիշեցնենք, որ «1489» ֆիլմի ռեժիսոր Շողակաթ Վարդանյանը երեկ հրաժարվեց Օսկարի վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ։

Oragir.News-ը զրուցեց «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմի ռեժիսոր էդգար Բաղդասարյանի հետ։

«Շողակաթը եկող տարի կարող է դիմել իր ֆիլմը ուղարկելու համար։ Որպես դոկումենտալ ֆիլմ այս տարի էլ կարող էր դիմել։ Ես իրոք տեղյալ չէի, թե ով է դիմում, ինչ է անում։ Չեմ տեսել այդ ֆիլմը, չեմ էլ ուզում, որովհետև այնպիսի ցավի մասին է, որ չեմ ուզում վերապրել։ Ենթադրում եմ, որ վատ չի արել, բայց չի կարելի այդ ֆիլմը և խաղարկային ֆիլմը դնել մի նժարի վրա և կշռել։ Նույնսիկ եթե ես ֆիլմս հետ կանչեմ, Շողակաթի ֆիլմը չի գնալու, քանի որ ժամկետը բաց է թողնված։ Ես արել եմ Հայաստանի պատմության մեջ լավագույն ֆիլմերից մեկը»,-ասաց ռեժիսորը։

Հատկանշական է, որ Երևանի մասին մի շարք հետաքրքիր պատմություններից բաղկացած «Yerevanilla.am» ֆիլմերի պրոդյուսերը հենց Էդգար Բաղդասարյանն է, ում ֆիլմը ներկայացվեց Օսկարին։

Հիշեցնենք, որ «Yerevanilla.am» ֆիլմը իրականացվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան