Օրակարգ․ Սահմանազատման կանոնակարգն արժանանալու է Ցյուրիխի փաստաթղթի ճակատագրին․ Թևան Պողոսյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է Ազգային ժողով, այն քննարկվի արդեն հաջորդ քառօրյայի ընթացքում։ Սրան զուգահեռ՝ երեկ բավականին լարվել էր իրավիճակը ԱԺ-ում, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի վեճը քիչ էր մնում վերածվեր ծեծկռտուքի։

Այս և առանցքային այլ հարցերի վերաբերյալ Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի տաղավարում զրուցել ենք քաղաքագետ, 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի հետ։

Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն արժանանալու է Ցյուրիխյան արձանագրությունների ճակատագրին։ «Մեր թշնամիները մի անգամ ցույց են տվել, որ այս տեսակի մոտեցում կարող է լինել։ Նույն թուրքական պրոտոկոլների ժամանակ ինչ արեցին, իրենք այն ժամանակ նույնիսկ մի քայլ ավել էին արել, բերեցին Թուրքիայի մեծ մեջլիսի օրակարգ, բայց այդպես էլ չվավերացրեցին, մինչև հայկական կողմը հետ կանգնեց դրանցից»,- ասաց նա՝ նշելով՝ գործընթացից այլ բան պետք չէ ակնկալել։

Պողոսյանը շեշտեց նաև, որ եթե ընդդիմությունը մանդատներից հրաժարվի, դա կանոնակարգի վարերացումը չի վիժեցնելու։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց