Արտաքին 1 տարի առաջ - 21:18 15-10-2024

Ռուսաստանի Դաշնությունը դիմել է Ադրբեջանին և Վրաստանին վթարների դեպքում էլեկտրաէներգիա ներկրելու խնդրանքով

Ռուսաստանը դիմել է Ադրբեջանին և Վրաստանին արտակարգ իրավիճակներում ընդհանուր առմամբ 600 ՄՎտ էլեկտրաէներգիա ներկրելու խնդրանքով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «TACC»-ը, այդ մասին Համառուսաստանյան սակագնային համաժողովի շրջանակում հայտնել է «Ինտեր ՌԱՕ»-ի խորհրդի անդամ Ալեքսանդրա Պանինան։

«Այո, մենք հարցումներ ենք ուղարկել երկու երկրի՝ Ադրբեջանին և Վրաստանին, մեզ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության վերաբերյալ։ Մենք դիտարկում ենք ներմուծման հնարավորությունը և խնդրեցինք օգտագործել երկու հարևան էներգահամակարգերի հնարավորությունները՝ արտակարգ իրավիճակներում մեզ էլեկտրաէներգիա մատակարարելու համար», - ասել է Պանինան։

Նրա խոսքով՝ ընկերությունը Վրաստանից և Ադրբեջանից դեռ պատասխան չի ստացել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում