Ներքին 1 տարի առաջ - 16:25 15-10-2024

ՌԴ քաղաքացիություն՝ տղային բանակից ազատելու համար․ ՔՊ-ական համայնքապետի ապօրինությունները

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը, որը հարուստ քաղաքական անցյալ ունի՝ 5 կուսակցություն է փոխել, ՔՊ-ական դառնալուց հետո բազմաթիվ ապօրինություններ է թույլ տալիս։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գյուլագարակի բնակիչը, որի անունն իր իսկ խնդրանքով չենք նշում։

«Խաչիկ Վարդանյանը խայտառակ կերպար է, մինչև 2018 թվականի հեղափոխությունը գնացել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և հրաժարավել ՀՀ քաղաքացիությունից, ՌԴ քաղաքացիություն է ստացել, որ տղային՝ Ռոբերտին, բանակից ազատի։ Ռոբերտը բանակից թռած է, Կրասնադարում է ապրում, ու ոչ մի ռոզիսկ չկա։

Բացի այս, Խաչիկ Վարդանյանն ունի հարուստ քաղաքական կենսագրություն։ Սկզբում եղել է ՀՅԴ, հետո ՕԵԿ, ՀՀԿ, ԲՀԿ, հիմա էլ ՔՊ անդամ է։ Ի դեպ՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ԲՀԿ շտաբի պետը, բայց աշխատել է ՔՊ-ի համար ու ԲՀԿ-ի ձայները տվել է ՔՊ-ին։

Մինչև 2022 թվականի աշունը՝ համայնքապետ դառնալը, նշանակվել է անտառտնտեսության պետի տեղակալ և սկսել է համայնքապատկան հողերն առանց աճուրդի՝ վաճառել քրոջ տղաներին, 3 կտոր հող էլ տվել է Պապիկյանի քրոջ ամուսնուն՝ Վարդանին»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Սուրեն Պապիկյանի քրոջ ամուսինը՝ Վարդանը, նախկինում գազալցակայանում է աշխատել որպես լիցքավորող, բայց այնքան վատ է աշխատել, որ հեռացրել են։ Այսօր արդեն Պապիկյանը նրան պաշտոն է տվել։

«Ջրօգտագործման տնօրեն է նշանակվել, մեծ տներ ունի․․․
Բացի դա՝ Գյուլգարակում 2 կտոր վարելահող կար՝ մեկը 1 հեկտար, մյուսը՝ 9000 քմ․։ Վարդանն ու Խաչիկը ծրագիր էին ներկայացրել Էկոնոմիկայի նախարարություն, որ թույլ տան հողի կարգավիճակը փոխեն, դառնա հանգստյան գոտի, որպես հիմնավորում նշել են՝ համայնքին օգուտ տալը՝ աշխատատեղեր, տուրիզմ և այլն։ Հենց հողի կարգավիճակը փոխել են, 10.000 ԱՄՆ դոլարով ծախել են Վարդանի քրոջ տղային, որն էլ անիջապես գցել է «Լիստ» ու 350.000 դոլարով ծախում է:

Ուշագրավն այն է, որ ըստ օրենքի, եթե 2 տարում ծրագիրը չի իրականացվում, հողի կարգավիճակը նորից փոխվում է, բայց մինչ օրս ոչինչ չի կառուցվել, կարգավիճակն էլ հետ չի փոխվել»,- ասաց մեր աղբյուրը, ապա հավելեց, որ Խաչիկ Վարդանյանի ապօրինություններն այսքանով չեն ավարտվում, և որ առաջիկայում դրանց մասին ևս կբարձրաձայնի։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»