Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:52 15-10-2024

Քաղաքական նպատակահարմարությամբ ե՞րբ եք դադարեցնելու մեքենաներ բերման ենթարկելը

Քաղաքական նպատակահարմարությամբ ընդդիմադիրների մեքենաները բերման եք ենթարկում։ Շուրջ 40 մեքենա արդեն ամիսներ շարունակ գտնվում է պարեկային ծառայության տարածքում։ Պատճառաբանությունն աբսուրդային է՝ ՔԿ-ում քրեական գործ կա։ Մայիսին ներկրված մեքենայի վրա հաղորդում կա, թե մի քանի ամիս առաջ հանցագործություն է կատարվել։ Այս մասին խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանին։

«Երբ է պարեկային ծառայությունը դադարեցնելու նման արատավոր գործունեությունը»,- ասաց Մանուկյանը, ինչին ի պատասխան Ղազարյանը նշեց, որ մայիսին բավականին մեծ քանակությամբ մեքենաներ են տարել տուգանային հրապարակ, մի մասը, որը ենթակա էր վարչական պատասխանատվության, վարչական պատասխանատվության են ենթարկել և բաց թողել, իսկ որ տրանսպորտային միջոցը տարբեր քրեական վարույթներով է անցնում՝ դեռ պահպանվում է։ Մանուկյանն էլ արձագանքեց՝ ցանկ կներկայացնի այն մեքենաների, որ որևէ քրեական վարույթով չի անցնում, բայց դեռ տուգանային հրապարակում է։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի