Ներքին 2 տարի առաջ - 22:39 14-10-2024

Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս պարտադիր է լինելու 100-դրամանոց մետաղադրամի առկայությունը

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ,

մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բերեփոխումների և միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։

Նպատակը նախևառաջ հնարավոր ստվերային շրջանառությունը կանխելն է, այդպիսով՝ վարորդներին իրենց հիմնական գործից չշեղելը, ինչպես նաև հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին անցում կատարելուն նախապատրաստվելը։

Ըստ այդմ՝ վարորդները ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու և մանրը չեն վերադարձնելու։

Ուզում եմ տեղեկացնել նաև, որ վերջին 4 ամիսների ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հասույթը կազմել է երկու միլիարդ ութ հարյուր տասնյոթ միլիոն ՀՀ դրամ, ինչը դրան նախորդող 4 ամիսների համեմատ ավելացել է 3․9%:

Միայն այս տարվա սեպտեմբեր ամսվա աշխատանքային օրերին հավաքագրվող հասույթը օրական կազմել է 30-32 միլիոն ՀՀ դրամ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում