ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն արժանացել է Գրան պրի մրցանակի: Վիսագինեսում (Լիտվա) անցկացվող «ATSPINDIS» միջազգային թատերական XIX փառատոնի ժյուրին բարձր է գնահատել Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» («Արմմոնո» փառատոնի նախագիծ) մոնոներկայացումը:
Հիշեցնենք, որ դերասաններ Նարինե Գրիգորյանն ու Արմեն Քուշկյանը մասնակցել են Վիսագինեսում (Լիտվա) անցկացվող «ATSPINDIS» միջազգային թատերական XIX փառատոնին: Փառատոնի մեկնարկը տրվել է ս.թ. հոկտեմբերի 3-ին:
ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը ցուցադրել է Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» («Արմմոնո» փառատոնի նախագիծ), իսկ Արմեն Քուշկյանը` ըստ Դմիտրի Բոգոսլավսկու «Կետեր ժամանակավոր առանցքի վրա» պիեսի «Քաղաքի աղմուկը»՝ Գալուստ Ներսիսյանի ռեժիսուրայով («Արմմոնո» փառատոնի նախագիծ) մոնոներկայացումները: