Ավելին 2 տարի առաջ - 18:37 12-10-2024

Tesla-ն ցուցադրել է 2 նոր, առանց վարորդի տաքսիներ

Գերմանակն DW լրատվական ընկերությունը հայտնել է, որ Ամերիկյան Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը շնորհանդես է անցկացրել, որում ցուցադրել է Cybercab առանց վարորդի Robotaxi-ի և Robovan միկրոավտոբուսի նախատիպերը։

Իլոն Մասկը ռոբոտաքսին ներկայացնելիս ասել է․

«Դուք նստում եք հարմարավետ փոքրիկ տնակում և կարող եք անել այն, ինչ ուզում եք, իսկ երբ դուրս եք գալիս, արդեն ձեր նախանշած վայրում եք»։

Մասկի խոսքերով՝ երկու էլեկտրական մեքենաներն էլ ամբողջությամբ կառավարվում են արհեստական ինտելեկտով. ո՛չ ռոբոտաքսին, ո՛չ էլ միկրոավտոբուսը չունեն ղեկ, գազի կամ արգելակման ոտնակներ։ Մեքենաները հագեցած են ինդուկտիվ լիցքավորման համակարգով, որը չի պահանջում մալուխային միացում:

Ըստ մշակողների՝ տրանսպորտին հնարավոր կլինի զանգահարել սմարթֆոնի միջոցով։ Cybercab-ն ունի ընդամենը երկու նստատեղ, մինչդեռ Robovan-ը տեղավորում է առավելագույնը 20 ուղևոր: Հնարավոր է միկրոավտոբուսով տեղափոխել նաև տարբեր բեռներ։

Մասկը նախատեսում է ռոբոտաքսիների զանգվածային արտադրություն սկսել 2026 թվականին։ Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ հաճախ չափազանց լավատեսորեն է տրամադրված ժամանակի նկատմամբ։ Ըստ Tesla-ի ղեկավարի՝ Cybercab-ը կարժենա ոչ ավելի, քան $30,000 ( հայկական դրամով՝ 11, 700, 000):

2023 թվականի դեկտեմբերին Tesla-ն բացեց Cybertruck էլեկտրական պիկապ բեռնատարի վաճառքը։ Մեքենան հասանելի է երեք տարբերակով. Երկու և երեք էլեկտրական շարժիչներով մեքենաներն արժեն համապատասխանաբար $79,900 ( 31,161,000 դրամ ) և $99,900 ( 39,961,000 դրամ ): Հաճախորդներն այս մոդելները սկսել են ստանալ 2024 թվականից:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում