Ներքին 1 տարի առաջ - 10:02 12-10-2024

Աշխարհասփյուռ հայերն Ադրբեջանում անցկացվելիք COP29-ին ընդառաջ ակցիաներ են իրականացնում

Աշխարհասփյուռ հայերն Ադրբեջանում անցկացվելիք COP29–ին (ՄԱԿ–ի Կլիմայի փոփոխության համաժողով) ընդառաջ ակցիաներ են իրականացնում` պահանջելով ազատ արձակել հայ պատանդներին և գերեվարված անձանց։ Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

ANCA–ն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել է կանադահայերի և ամերիկահայերի ակցիաների կադրերը։

Տորոնտոյում երիտասարդները պաստառ են պարզել, որում պատկերված են Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի լուսանկարները և գրված է. «Ադրբեջանում ապօրինի պահվող հայերն են։ Ազա՛տ արձակեք հայ պատանդներին»։

Վաշինգտոնում էլ ակցիա է անցկացվել Ջոն Հոպկինսի համալսարանի մոտ։ Հենց այստեղ է COP29-ին նվիրված պանելային քննարկում անցկացվելու, որին նաև Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչներ են ներկա լինելու։ Երիտասարդները պաստառներից մեկի վրա գրել են «ցեղասպանություն», իսկ մյուսի վրա կրկին կոչ են արել ազատ արձակել հայ պատանդներին։

Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Նրանց թվում է նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Երեկ էլ ադրբեջանական դատարանի որոշմամբ հերթական անգամ և ապօրինաբար երկարաձգվել է նրանց կալանքի ժամկետը:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան