Մամուլ 1 տարի առաջ - 08:23 12-10-2024

Ամեն ինչ ուզում են «քպացնել». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վեց տարի շարունակ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ բոլոր ոլորտները կուսակցականացնելու, ավելի ստույգ՝ քպացնելու համար՝ ՏԻՄ-եր, բուհեր, պետական այլ կառույցներ: Հիմա, ինչպես երևում է, հերթը հասել է զինկոմիսարիատներին: Մեր ունեցած տեղեկություններով, դեռևս սեպտեմբերի սկզբին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության 15 ստորաբաժանումներից առնվազն 8-9-ի պետերին, այսինքն՝ տարածքային զինկոմներին «ակնարկել» են, որ նրանք պատրաստ լինեն դիմում գրելու և հեռանալու:

Բանն այն է, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները ցանկանում են այս ոլորտում ևս նշանակել բացարձակ «սվոյ» կադրերի՝ անկախ նրանից՝ որքանով են նրանք պատկերացնում այդ աշխատանքը: Սակայն, ըստ երևույթին, հասկանալով, որ այդպիսի գլոբալ փոփոխությունները կարող են «գցել ոտքներին», առկախել են գործընթացը՝ այդուամենայնիվ հասկացնելով, որ թեման փակ չէ, ճամպրուկները միշտ հավաքած պահեն: Առավել ևս, որ այդ օրերին պաշտպանության նախարարը Հայաստանում չի եղել. սպասել են նրա՝ ԱՄՆ-ից վերադառնալուն: Որոշ ժամանակ անց թեման նորից ակտուալ է դարձել, ավելին, օրերս տեղեկություններ տարածվեցին, որ իսկապես որոշ զինկոմներ ազատվել են աշխատանքից, սակայն այդպես էլ որևէ պաշտոնական պարզաբանում չտրվեց:

Ինչ էլ լինի, ակնհայտ է, որ այս ոլորտում որոշակի խմորումներ են ընթանում, ինչը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ներքին դժգոհությունների առիթ է դարձել: Բանն այն է, որ ինչքան էլ պաշտոնյաների նշանակում-ազատումը բնականոն գործընթաց է, այս ոլորտը չափազանց սպեցիֆիկ է, և, առավել քան այլ ոլորտներ, այստեղ կարևոր է թե՛ փորձառությունը, թե՛ տարածքը ճանաչելը, թե՛ աշխատանքի նրբություններին լիարժեք տիրապետելը: Եվ «ներսում» անհանգիստ են, որ «սվոյացման» ճանապարհին պատահական մարդիկ կարող են հայտնվել այդ պաշտոններում, ինչպես այս իշխանության օրոք նաև մյուս ոլորտներում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
09:00 ՊԵԿ-ից՝ «Արդշինբանկ» և սեփական ՍՊԸ-ներ. Բադասյանը «քամում է» հնարավորինը
14:50 Թռնում եմ, որ մոռանամ՝ Նիկոլը ևս 5 տարի վարչապետ է լինելու. Էվելինա Խանոյան
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
18:59 Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
17:02 Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը
20:00 Միլիարդների շրջանառություն, 90 մլն-ի տույժ և «անձեռնմխելի» կարգավիճակ. մի ՀԿ-ի պատմություն
16:00 Ընդդիմության պայքարի 3 ուղիները՝ ՍԴ, փողոց, ԱԺ