Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:33 11-10-2024

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ 77-ամյա տղամարդը մարմնի մոտ 70 տոկոս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին են զանգահարել Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից և հայտնել, որ Աշտարակի էլեկտրական ենթակայաններից մեկում աշխատանքներ կատարելիս «Լուսաջերմային այրվածք էլեկտրական աղեղի բոցով, դեմքի, մեջքի, զույգ վերին վերջույթների նստատեղի, զույգ ստորին վերջույթների շրջանում 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, մոտ 70 տոկոս մարմնի մակերեսով ծայրահեղ ծանր, այրվածքային շոկ» ախտորոշմամբ որդու ուղեկցությամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արագածոտնի մարզի բնակիչ 77-ամյա Հակոբ Գ․-ն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ նույն օրը ժամը 02։00-ի սահմաններում Հակոբ Գ․-ն Աշտարակ քաղաքի Գեղազնիկի փողոցի վերջնամասում գտնվող ենթակայանում աշխատանքներ կատարելու ժամանակ հոսանքից առաջացած այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել