Ներքին 2 տարի առաջ - 17:00 11-10-2024

Պրովուդները միացրած չեն, սայլակը պետք է 4 հոգով վեկալեք, բերեք ներս․ ԵՊՀ ռեկտորը ստել է

Երևանի պետական համալսարանի մասնաշենքերում այս տարի տեղադրվել են թեքահարթակներ և ուղղահայաց բարձրացող հարթակներ, որոնց համար մայր բուհը ծախսել է շուրջ 24 միլիոն դրամ (23․908․800), 62.000 ԱՄՆ դոլար։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել ԵՊՀ ռեկտորին՝ պարզելու, թե ԵՊՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց համար քանի՞ վերելակ է տեղադրվել, որքա՞ն գումար է ընդհանուր ծախսվել դրանց ձեռքբերման և տեղադրման համար, ԵՊՀ-ում հաշմադամության և մասնավորապես հենաշարժողական խնդիր ունեցող քանի՞ ուսանող և դասախոս կա։ Արդյո՞ք արդեն գործարկվել և կիրառվում են տեղադրված բոլոր վերելակները։ Կա՞ հաշվարկ, թե այս բարեփոխումներրց հետո հաշմանդամության խնդիր ունեցող անձանց համար այսուհետ ԵՊՀ տարածքի քանի տոկոսն է հասանելի լինելու։ Եթե կա, ապա քանի՞ տոկոսը։

ԵՊՀ-ն հարցերին չէր պատասխանել՝ նշելով, թե դիմումն այլ անձի անունով է, իսկ ստորագրությունը՝ այլ։ Երկրորդ անգամ դիմելուց հետո մեր հարցմանն ի պատասխան ԵՊՀ-ից միայն ծախսված գումարի չափն են նշել և բուհում սովորող հաշմանդամություն ունեցողների թիվը՝ 15 ուսանող։

«Տեղադրված բոլոր վերելակները գործարկվել և կիրառվում են։ Հաշվարկ դեռևս չի իրականացվել, թե այսուհետ ԵՊՀ տարածքի քանի տոկոսն է հասանելի լինելու հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- նշված է պատասխանում։

Oragir.News-ի լրագրողը շրջել է ԵՊՀ մասնաշենքերով, ներկայացել որպես ուսանող (հակառակ դեպքում աշխատակիցները կխուսափեին լրագրողին որևէ տվյալ հայտնել), զրուցել անվտանգության աշխատակիցների հետ, հետաքրքրվել, թե որքանո՞վ են էլեկտրական թեքահարթակները հասանելի հաշմանդամության ունեցող անձանց համար, արդյո՞ք դրանք գործարկվել են, ինչպես հայտնել են ԵՊՀ-ից, թե՞ ոչ։

Ի տարբերություն ԵՊՀ գլխավոր մասնաշենքի, 3-րդ մասնաշենքի թեքահարթակը դեռևս չի գործարկվել։ Համենայն դեպս՝ աշխատակիցն այդպես փոխանցեց։

«Պրովուդների միացումները տված չի, պետք է 4 հոգով վեկալեք, աստիճաններով բերեք ներս։ Կենտրոնականինը սարքել են, չգիտենք՝ աշխատում է, թե ոչ, բայց մեր մասնաշենքինը փորձարկած չի»,- ասաց ԵՊՀ աշխատակիցն, ապա մեկ այլ խնդրի մասին բարձրաձայնեց.

«Դուռը փակ է լինում, նախօրոք պետք է ինձ ասեք, որ գամ բացեմ»։

Այսինքն՝ հաշմանդամության խնդիր ունեցող անձը պետք է սպասի, մինչև աշխատակիցը մոտենա և դուռը բացի, իսկ եթե աշխատակիցը դրսում չեղավ և չնկատեց աստիճանների ներքևում իրեն սպասող հաշմանդամության խնդիր ունեցող ուսանողին, ապա վերջինս պետք է անորոշ ժամանակ մնա դրսում կամ պետք է օգնության հասնեն ուսանողները։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան