Ներքին 1 տարի առաջ - 23:14 10-10-2024

Մենք այս իշխանություններին շատ ենք ներել, դրա համար էլ ծիծաղում են ժողովրդի վրա. զոհվածի մայր

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը, Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով Աննա Հակոբյանի առաջարկությանը, որը վերաբերվում է հաջողակ տղամարդկանց հետ ընթրիքին, ասում է.

«Ես էլ ոչ մի բանի վրա չեմ զարմանում, մենք այս իշխանություններին շատ ենք ներել, դրա համար էլ ծիծաղում են ժողովրդի վրա։ Ինձ Աննա Հակոբյանի առաջարկը այնքան չի զարմացնում, որքան այն, որ զոհվածների մայրերը շփվում են Աննա Հակոբյանի հետ այն դեպքում, երբ նույն Աննա Հակոբյանը ասում էր, որ մեր տղաները զոհվում են հանուն ոչնչի»,-ասում է տիկին Նաիրան։

Արցախյան 44-օրյա պատերազմում որդի կորցրած մայրն ասում է, որ ցավ է ապրում իշխանությունների վերաբերմունքից, մարդկանց անտարբերությունից։

«Ինչ անենք, դա է դառը իրականությունը։ Ամենամեծ մեղավորը մենք ենք, որ մինչեւ հիմա ամեն ինչ հանդուրժել ենք այս իշխանություններին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կոպիտ սխալ էր թույլ տվել, բայց բավարարվեց ընդամենը ներողությունով։ Մեր հերոս որդիների մարմինները մորգի հատակին էին շպրտել, բայց նա ընդամենը ներողություն խնդրեց, ու դրան ոչ մի հետևանք չեղավ։ Եթե մենք նրան չներեինք ու չհանդուրժեինք, ապա այսօր Արցախը վերադարձնելու հարցը չէր համարի տգեղ ու անտեղի հարց»,- շարունակում է հերոսի մայրը։

Տիկին Նաիրան, խոսելով Աննա Հակոբյանի հաջողակ տղամարդկանց հետ ընթրիքից, ասում է.

«Աննայի առաջարկը մերժած տղամարդիկ, ավելի ճիշտ գնահատեցին իրավիճակը, քան բազմաթիվ հերոսների մայրեր, որ կազմ ու պատրաստ սպասում էին Աննա Հակոբյանը իրենց ընթրիքի հրավիրեր և տպավորություն էր, որ կարծես ոչ մի անգամ ընթրիքի չէին մասնակցել»,-շարունակում է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել