Ներքին 2 տարի առաջ - 19:28 10-10-2024

Սյունիքում հարազատ եղբայրները ծեծի են ենթարկվել. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար․ shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեղրիի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեղրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Տեղում բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, պարեկներն ու ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Մկրտիչ Ն․-ն, ով ըստ բժիշկների «պոլիտրավմա» ախտորոշմամբ է ընդունվել հիվանդանոց, առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և 36-ամյա Վահրամ Ն․-ն, ով հիվանդանոց է ընդունվել «գլխի մազածածկ շրջանի բաց վերք» ախտորոշմամաբ, առողջական վիճակը՝ միջին ծանրության։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհի 30-րդ կմ-ին Մ. և Վ. Նավասարդյաններին ծեծի են ենթարկել «Թունել Սադ Արիանա» ՓԲԸ-ի աշխատակիցները:

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Մեղրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Հիվանդանոց տեղափոխվածները հարազատ եղբայրներ են, իսկ դեպքի վայրում էլ պարեկները հայտնաբերել են բեռնատար ավտոմեքենաները և տարածքը սահմանազատել են՝ մինչև ժամանել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները։

Մինչ պարեկների՝ դեպքի վայրին մոտենալը, ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարները՝ վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ, քանի որ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ նշված վայրում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ։

Տեղում պարզվել է, որ ոչ մի վթար չի եղել, այլ վիճաբանություն, ծեծկռտուք է եղել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան