Ներքին 2 տարի առաջ - 18:39 10-10-2024

Մեկնարկել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ սկսում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման նոր ծրագիրը՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար։

Ծրագրի նպատակն է ուժեղացնել կրթության կառավարիչների ինստիտուտը՝ զարգացնելով հանրակրթական հաստատությունների տնօրենների առաջնորդության և ռազմավարական պլանավորման հմտություններն ու արդյունավետ կառավարման գիտելիքները:
«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի մեկնարկի միջոցառմանն այսօր մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Կարևորելով նոր մեկնարկող վերապատրաստման ծրագիրը՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ 2023 թվականից պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել է կառավարման նոր համակարգ, որի շրջանակում փոփոխվել է տնօրենների նշանակման կարգը, ինչպես նաև վերանայվել են տնօրենի պաշտոնական գործառույթները։ Տնօրենին վերապահվել է կրթության բովանդակության գործառույթը, իսկ տնտեսական խնդիրների կարգավորումը փոխանցվել է վարչական համակարգողին:
Նրա խոսքով՝ 2024 թվականին դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդների կողմից փորձաքննության ներկայացված 745 զարգացման ծրագրերից միայն 86-ն է դրական եզրակացություն ստացել: Ծրագրի փորձաքննության դրական եզրակացությունից հետո հավակնորդները ներկայանում են հարցազրույցի, որտեղ նույնպես վիճակագրությունը մտահոգիչ է. 100 հարցազրույցից 39-ն է ավարտվել նվազագույն շեմի հաղթահարմամբ:

«Այս ծրագիրը շատ կարևոր է մեզ համար, քանի որ ունենալու ենք վերապատրաստված տնօրեններ, որոնք համապատասխանելու են կրթության զարգացման տեսլականով սահմանված չափանիշներին: Դրանք անիրատեսական չեն և կրթության բովանդակությանը, կառավարմանը, մասնագիտական զարգացմանն աջակցելու և մի շարք այլ ուղղություններով միջին պահանջներ են»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ ծրագրի ընթացը և ստացված արձագանքները ցույց են տալու՝ այս ձևաչափն արդյոք կիրառակա՞ն է, թե՞ վերանայելու կարիք կա:

Նա նաև շնորհակալություն է հայտնել գործընկերներին պետության քաղաքականության իրագործմանն աջակցելու համար:
Յոթամսյա վերապատրաստումների ընթացքում ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան, մանկավարժական ու կառավարման արդիական գիտելիքներին զուգահեռ, հմտանալ կրթական ծրագրի մշակման ու որակի գնահատման ուղղությամբ։ Իսկ վերապատրաստման ծրագրի ավարտին մասնակիցները պետք է ներկայացնեն հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագիր:

«Որակյալ կրթության հասանելիությունը կայուն և բարգավաճ հասարակության հիմքն է, որը հատկապես կարևոր է գյուղական բնակավայրերում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը կօգնի զարգացնելու լավ կառավարվող կրթական համակարգ՝ հարմարեցված, մասնավորապես, երեխաների, երիտասարդության և աշխատաշուկայի կարիքներին,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը և հավելել,- ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջնահերթություն է տալիս տվյալահեն որոշումների կայացմանը, երեխաների և երիտասարդության բովանդակալից ներգրավվածությանը: ԵՄ-ի հետ համատեղ մեր ընդհանուր նպատակն ավելին է, քան կրթական որակի բարելավումը. խոսքը փոփոխություն բերող ուժեղ սերունդ դաստիարակելու մասին է: ՅՈՒՆԻՍԵֆ-ը հանձնառու է աջակցելու ՀՀ ջանքերին՝ արդիականացնելու իր կրթական համակարգը՝ բոլոր երեխաների և երիտասարդների համար ներառական որակյալ կրթություն ապահովելու նպատակով»:

Ծրագիրն իրականացվելու է երկու խմբով՝ յուրաքանչյուրում 30-ական մասնակից և անցկացվելու է հիբրիդային՝ առկա և առցանց հանդիպումների ձևաչափերով: Տնօրենի պաշտոնին հավակնողների համար վերապատրաստման կրթական ծրագիրը մշակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի գործընկերության արդյունքում և կանցկացվի հիմնադրամի մասնագետների կողմից:

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, դիմելով մասնակիցներին, նշել է.
«Ծայրահեղ պատասխանատվությամբ ենք վերաբերվում այս ծրագրին: Մեր նպատակն է, որ բոլորդ դառնաք միջազգային մակարդակի կրթության կառավարիչներ: Նախապես ուսումնասիրել ենք առաջավոր միջազգային փորձը, որն ուզում ենք հասանելի դարձնել այս դասընթացի արդյունքում: Ակնկալում ենք փոխադարձ աջակցության միջավայր, որը ոչ պակաս կարևոր է, քան բուն դասընթացը»:

Ակնկալվում է, որ տնօրենների կարողությունների զարգացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն կոնկրետ կրթական հաստատության, այլև ամբողջ համակարգի վրա ու նաև կամրապնդի համագործակցային մշակույթը հանրակրթական հաստատությունների կառավարման գործընթացում: Առաջադեմ ու նորարար գործիքակազմը խթան կհանդիսանա՝ նախաձեռնելու և իրագործելու այնպիսի փոփոխություններ, որոնց կարիքն այսօր կա դպրոցներում:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան