Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:02 10-10-2024

Մենք միշտ էլ հայտնաբերել ենք թմրամիջոցներ, բայց մեր աշխատանքն իդեալական չէ. Բադասյան

Մենք միշտ էլ հայտնաբերել ենք թմրամիջոցներ, բայց մեր աշխատանքն իդեալական չէ և բավական բարելավումների տեղ կա, ես ձեզ խորհուրդ եմ տալիս googlе-ի միջոցով հարցնեք, թե ԵՄ տարածք տարեկան որքան կոկաին կամ այլ տեսակի թմրամիջոց է մտնում, իրենց մաքսային մարմիններն ի՞նչ գործողություններ են մշակում դրա դեմ պայքարելու համար:


Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Եթե մաքսային մարմինը Հայաստան մտնող բեռները 100 տոկոս զննի, մինչև Փոթի հերթ կգոյանա: Պետք է ռիսկերի ճիշտ համակարգ ունենալ, ճիշտ թիրախավորել և ճիշտ անել և շատ կարևոր է համագործակցությունը տարբեր իրավապահ մարմինների միջ, միջազգային համագործակցությունը և այլն»,- ասաց Բադասյանը:

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտարարել է, որ 1 տոննա է եղել կոկաինը, բայց 730 կգ է ձևակերպել, ի՞նչ եղավ այն 270-ը, Բադասյանն ասաց. «Մեզ մոտ գրանցվում է բեռնատարի քաշը, մարմինը զբաղվում է այդ գործով, այդ մարմնին հարցրեք»:

Հարցին էլ՝ Ձեզ բավարարո՞ւմ է թալանվածը հետ բերելու տեմպերը, թե՞ կարելի էր ավելի արդյունավետ աշխատել, նա նշեց, որ կարելի է ավելի արդյունավետ աշխատել, բոլորս էլ թերացել ենք:

«Մեր կարծիքը կարևոր չէ, կարևոր է հասարակության կարծիքը, իսկ հասարակության կարծիքն այն է, որ դանդաղ է ընթանում այդ պայքարը, թեև վերջին շրջանում մեծ հաջողություններ կան»,- ասաց նա:

Իսկ թե կոնկրետ Բադասյանն ինչով է մեղավոր, նա ասաց, որ միգուցե ավելի ջանասիրաբար պետք է աշխատեին, որ ավելի մեծ հաջողություններ ունենայինք:

Ճշտող հարցին էլ՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի vip հանգստյան սենյակը գոյություն ունի՞, Բադասյանն ասաց. «ՊԵԿ նախագահն ունի հանգստյան սենյակ, շատ անհարմար կաբինետ է, ոչ լուսավոր, շատ դեպրեսիվ, ցանկանում եմ փոփոխել»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները