Ներքին 1 տարի առաջ - 13:45 10-10-2024

2018-ից առաջ Պապիկյանի հորը՝ մսավաճառ Ռաֆոյին, տարածք է տվել․ ինչպես դառնալ փոխմարզպետ

Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած «հեղափոխությունը» ոչ միայն ՔՊ-ականներին, այլև նրանց հետ փոխկապակցված անձանց դարձրեց պաշտոնյաներ։

Փաշինյանն ու իր հետ քայլածներն իրենց քավորներին, սանիկներին, աներձագներին, մորաքրոջ հարսներին պաշտոնի նշանակելուց բացի՝ բարձր պաշտոնների են տեղավորել նաև ժամանակին իրենց լավություն արած մարդկանց։

Նրանցից մեկն էլ Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանն է։

Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Գոռ Ասրյանը նախքան 2018 թվականի «հեղափոխությունը» Ստեփանավանում գտնվող իր փոքրիկ խանութում տարածք է հատկացրել Սուրեն Պապիկյանի հորը՝ մսավաճառ Ռաֆիկ Պապիկյանին։ 2018-ից հետո, երբ մսավաճառ Ռաֆիկի որդին իշխանության է եկել, Գոռ Ասրյանը դարձել է Լոռու փոխմարզպետ։

«Գոռ Ասրյանը Սուրեն Պապիկյանի հոր գործընկերն է եղել: Մինչև հեղափոխությունը մսավաճառ Ռաֆոն Ստեփանավանում մի հատ բուտկա է ունեցել, միս է ծախել: Գոռը Պապիկյանի հորը տեղ է տվել։

Հեղափոխությունից հետո Գոռ Ասրյանը դարձել է փոխմարզպետ, Ստեփանավանում առանձնատուն ունի, քրոջ անունով բնակարաններ, բուտկան էլ արդեն մեծ խանութ է դարձել»,- ասաց մեր զրուցակիցը։

Բացի այդ, Ստեփանավանում խոսակցություններ կան, որ Գոռ Ասրյանի խանութը կոռուպցիայի մեծ աղբյուր է հանդիսանում.

«Բոլորն էլ Ստեփանավանում գիտեն, որ միս են հանձնում, բայց չեն ձևակերպում փաստաթղթերով, կամ հակառակը, եթե պետք է լինում թիվ ցույց տալ, ոչինչ չեն հանձնում, բայց ձևակերպում են, որ միս են վերցրել...»։

Վերադառնալով Սուրեն Պապիկյանի հորը՝ Ռաֆիկ Պապիկյանին, մեր աղբյուրը հայտնեց, որ իրենց Ստեփանավանում որևէ մեկը չի կարող դպրոցի տնօրեն կամ ուսուցիչ դառնալ առանց նրա «դաբռոյի»:

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանի հետ, սակայն հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Նշենք, որ Գոռ Ասրյանը 2008-2019 թվականներին աշխատել է որպես վարկային մասնագետ։ 2019-2020-ին՝ Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ «Հյուսիսային» մասնաճյուղում՝ որպես տնօրենի տեղակալ: Թեև նա չի զբաղվել քաղաքականությամբ, չի զբաղեցրել պետական պաշտոններ, չունի պետական կառավարման փորձ, սակայն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»