Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:14 10-10-2024

Ամառային սեզոնի ընթացքում ՀԿԵ-ն ավելի շատ ուղևոր է տեղափոխել, քան 2023 թվականին

Ուղևորահոսքի 2024 թվականի ամառային սեզոնին (հունիս-սեպտեմբեր) «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է շուրջ 220 հազար ուղևոր, ինչը 2,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Մասնավորապես, միջազգային հաղորդակցությունում Երևան-Բաթումի-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներով տեղափոխվել է 29 500 ուղևոր: Նույն ժամանակահատվածում մերձքաղաքային երթևեկությամբ փոխադրվել է 190400 ուղևոր: Երևան-Շորժա-Երևան սեզոնային էլեկտրագնացքի ծառայություններից օգտվել է 7600 ուղևոր:

Ընթացիկ տարում ուղևորափոխադրումների ամառային սեզոնի մեկնարկն ընդհատվել է Հայաստանի հյուսիսում գարնանային վարարումների պատճառով երկաթուղային ենթակառուցվածքի վնասման հետևանքով: Դա առաջացրել է հունիսին միջազգային բեռնափոխադրումների պահանջարկի նվազում։

Հոկտեմբերի 1-ից միջազգային հաղորդակցությամբ գործում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը: Տոմսերի ձեռքբերման և գների մասին տեղեկատվություն կարելի է գտնել ընկերության կայքում՝ www.railway.am:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում