Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:20 09-10-2024

Էս ուր ենք հասել․ Ոստիկանությունը ավտոմեքենա՞ է գողացել

«Ոստիկանությունը ոչ մի թուղթ չի տվել, թե ինչ հիմքով են 4 ամիս ավտոմեքենաս առգրավել, ինչը թույլ է տալիս եզրակացնելու, որ այդ գործողությունն ապօրինի է եղել, այսինքն՝ ոստիկանները մեքենաս գողացել են, 4 ամիս հետո որոշել են հետ տալ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց մայիսի 30-ին Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը մասնակցած և ավտոերթ իրականացրած վարորդներից մեկը, որի ավտոմեքենան նույն օրը տեղափոխել էր տուգանային հրապարակ։

Մեր զրուցակցի խոսքով՝ օրերս, երբ ոստիկանությունից կապ են հաստատել իր հետ և հայտնել, որ կարող է մոտենալ և ավտոմեքենան տանել, նա նախ զարմացել է, որ որևէ տուգանք, գրավոր ծանուցում չի ստացել, իսկ, երբ գնացել է ավտոմեքենան վերցնելու, որևէ ստացական չեն տվել։

«Ասացի՝ բա թուղթ չե՞ք տալիս, որ ավտոմեքենաս ձեր մոտ է եղել, որ հիմա ինձ եք վերադարձնում, պատասխանեցին՝ ոչ։ Անգամ՝ որևէ տեղ չեմ ստորագրել, որ մեքենաս վերցրել եմ։ Էս ո՞ւր ենք հասել։ Ես սա համարում եմ գողություն, և հիմա իրենց հանցանքը ծածկելու համար նման մեթոդներ են կիրառում։

Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 30-ին Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը մասնակցած, դեպի Կառավարության շենք ավտոերթ իրականացրած քաղաքացիների ավտոմեքենաները ոստիկանները տեղափոխել էին հատուկ պահպանվող տարածք, նրանց մի մասի ավտոմեքենաները մինչ օրս չեն վերադարձնում։

Քաղաքացիները մեզ հետ զրույցում հայտնել էին, որ ՆԳՆ-ն հասկացել է, որ իրենցից շատերի տրանսպորտային միջոցների «առևանգումն» ապօրինի է, չեն կարողացել որևէ դրվագով գործ հարուցել, ուստի սկսել են վարորդներին անաղմուկ կանչել և տրանսպորտային միջոցները վերադարձնել։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին