Ներքին 2 տարի առաջ - 19:18 08-10-2024

Վարժական հավաքի մասնակցին 50.000 դրամով տուգանել են Գորիսի զբոսայգում ծխելու համար

«Հավաքներին մասնակցելու համար Գորիսի զինկոմիսարիատից կանչել էին, մինչև իմ ժամը կգար, այգում նստած ծխում էի, մեկ էլ ոստիկանները մոտեցան և 50․000 դրամ տուգանեցին»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ Ալիկ Շեգունցը։

Տղամարդը երեկ՝ հոկտեմբերի 7-ին է գնացել Գորիս, «Բուլվար» կոչվող այգում նստած է եղել, երբ 2 ոստիկան մոտեցել են իրեն ու ասել, որ նշված վայրում ծխելն արգելվում է։

«Մեկը ոստիկանական համազգեստով էր՝ կապիտան, մյուսը քաղաքացիական հագուստով էր։ Երկուսն էլ չներկայացան, միայն ասացին՝ գիտե՞ք, որ այստեղ չի թույլատրվում ծխել, ասացի՝ չէ, չգիտեմ։ Թե բա՝ չի թույլատրվում։ Ես էլ ասացի՝ եթե չի թույլատրվում, մարդկանց զգուշացրեք, որ իմանան, կամ էլ այս տարածք մտնելու 2 մուտքերին ծխելն արգելող ցուցանակ փակցրեք։

Ոստիկանն ասաց՝ հիմա արձանագրություն ենք կազմելու, որ սրանից հետո այստեղ չծխեք։ Ասացի՝ խնդիր չկա, կազմեք արձանագրությունը, բայց, եթե ցուցանակ չկա փակցված, ինչի՞ համար եք ուզում վարչական իրավախախտում արձանագրեք, պատասխանեց՝ դա մեզ չի հետաքրքրում՝ ցուցանակը կա, թե ոչ, մեզնից պահանջվում է արձանագրություն կազմելը․․․

Ես իրենց էլ ասացի՝ սպասում եմ ժամը լրանա, որ մոտենամ զինկոմիսարիատ՝ հավաքներին մասնակցելու համար, պոստեր բարձրանամ։ Դա իրենց համար ոչ մի նշանակություն չուներ»,- պատմեց բնակիչը։

Նրա խոսքով՝ այսօր կրկին գնացել է նույն տարածք և տեսել, որ Ռազմական ոստիկանության աշխատակիցները նույն իր տեղում նստած ծխում են։

«Նույն ձև, ինչպես երեկ ու դրանից առաջ, մարդիկ իրենց համար նստած ծխում էին։ Ռազմական ոստիկանության ծառայողները նստած էին նույն նստարանի վրա, որի վրա ես էի նստած ու ծխում էին։ Մոտեցա, հարցրեցի՝ գիտե՞ք, որ տվյալ տարածքում չի թույլատրվում ծխել, ասացին՝ նման բան չկա։ Խնդիրն այն է, որ ես այդ արձանագրության տակ ստորագրել եմ։ Բնականաբար ես իրենց չեմ նկարել ծխելուց, բայց նկարեցի բուլվարի 2 մուտքերը, որտեղ ոչ մի նշան չկար, որ տվյալ տարածքում ծխելն արգելված է։ Ի դեպ, որ տվյալ ոստիկանը չէր ներկայացել, ես գնացի Ոստիկանության բաժին, որ աշխատակիցներից հարցնեմ, թե ով է եղել ինձ տուգանած ոստիկանը, բայց ոստիկանությունում ինձ անուն չտվեցին, ասացին՝ գնացեք, փոստով կծանուցեն ձեզ։ Խնդիրն այն է, որ գյուղացի տղա եմ, ոտքս էլ 1 ամիս առաջ են վիրահատել, ոչ մի տեղ չեմ աշխատում ու նման տուգանք են գրում։ Չեմ հասկանում՝ գյուղացին, քաղաքացին տուգանքի մատերիա՞լ է, թե՞ տեսնում են, որ օրենքից շատ բան չենք հասկանում, նման ձև են վարվում»։

Հիշեցնենք, որ նախորդ տարի ոստիկանները կանգառում ծխելու համար 50.000 դրամով տուգանել էին մտավոր խնդիրներ ունեցող քաղաքացուն։ Oragir.News-ի հրապարակումից հետո Ոստիկանությունը հայտնել էր, որ վարչական ակտի դեմ վերադասության կարգով բողոք է գրվել, որոշում է կայացվել՝ բողոքը բավարարել ամբողջությամբ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան