Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:18 07-10-2024

Մի քանի օր առաջվա համերգի հրավառության հարցով արձանագրություն կազմեք․ թող դիմեին, թույլ կտայինք

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ հոկտեմբերի 4-ին Երևանում WCIT-ի շրջանակում կայացած համերգից հետո տեղի ունեցած հրավառությանը, որն առանց թույլտվության էր կազմակերպվել։

Ավինյանը հիշեցրեց, որ Երևան քաղաքում հրավառություններն առհասարակ արգելված են, բացառությամբ այն դեպքերի, երբ կա քաղաքապետի թույլտվությունը։ Նա խնդրեց մի քանի օր առաջվա համերգի հրավառության հարցով արձանագրություն կազմել և հավելեց․ «Իրականում սա այն միջոցառումներից մեկն էր, որ վստահաբար հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում, բայց քանի որ չի եղել, ես խնդրում եմ այս արձանագրությունը կազմենք անպայման»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին