Ներքին 1 տարի առաջ - 12:55 06-10-2024

Փաշինյանի իշխանությունը համայնքային հողերը կոպեկով վաճառում է. Արթուր Չախոյան

Արթուր Չախոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այս իշխանությունը 28.950 դրամով լիճ ա ծախել 4.288քմ մակերեսով։

Ժողովուրդ ջան, հիմա հասկանո՞ւմ եք չէ, որ 28.950 դրամով լիճը գնող սեփականատերը հասարակ մարդ չէ, ով կարողացել է տարածքը գնել կոպեկներով, կարողացել է Երևանի որակյալ «брусчатка» տոմետները աղբի անվան տակ գողանալ, ինձ վրա զենքով և կացինով հարձակվել, քրեական գործն էլ ծածկադմփոց անել և մնալ անպատժելի։

Հիմա հասկանո՞ւմ եք, թե այս իշխանությունը ոնց է բոլորիս մանիպուլացնելով նախկին և ներկայի միջև ատելություն քարոզում այն դեպքում, որ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է համագործակցում նախկինների հետ:

Տվյալ դեպքում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է կոպեկներով համայնքային հող վաճառել։

Ինձ ասեք ո՞ր մի հասարակ մարդը կարող է նման կերպ ծառեր քոքահան անելով, վառելով ապօրինի հողեր զավթել, և պետությունից 28.950 դրամով լիճ գնել և մնալ անպատժելի

...և այսքանից հետո ինչ-որ մեկը կասի էլի նախկիներն են մեղավոր, հա՞...»

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում