Ավելին 2 տարի առաջ - 23:12 05-10-2024

Միշտ չէ, որ բոլոր այն երգերը, որ ստեղծում եմ, իմ մասին են․ Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն ինստագրամի իր էջում կիսվել է տեսանյութով, որտեղ պատմել է, թե ինչպես են ծնվում իր սիրային երգերը:

«Միշտ չէ, որ բոլոր այն երգերը, որ ստեղծում եմ իմ մասին են: Ոգեշնչվում եմ ընկերներիս պատմություններով: Եթե իմ մասին լինեին երգերս, ուրեմն ես ամիսը մեկ պետք է կամ բաժանվեի կամ էդպիսի ինչ-որ բան լիներ:

Մի շրջան սիրային երգերը շատ էին, բայց դրանք սիրային տարբեր իրավիճակներ էին, ոգեշնչված էի ընկերներիս պատմություններից:

Մենք էլ այն տարիքում էինք, որ ամեն մեկն ինչ-որ ճանապարհով էր անցնում: Լսում, լսում էի իրենց պատմությունները, հետո այդ տպավորություններով նստում, գրում էի: Այնպես որ, եթե ունեք հետաքրքիր պատմություն, որ կուզեք կիսվել ինձ հետ, ես ձեզ որպես հոգեբան կարող եմ լսել և հետո երգի վերածել: Վերջին համերգին ընկերուհիս ասում էր, բոլոր գաղտնիքներս բացեցիր բեմից»,- ասել է երգչուհին:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում