Ներքին 1 տարի առաջ - 22:31 04-10-2024

Կոտայքի մարզում բախվել են նախկին դատախազի Lexus-ն ու Opel-ը․ կան վիրավորներ․ shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ «Արևաբաց ընտանեկան միջավայր» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչ 81-ամյա Մարսել Կարապետյանի վարած «Lexus» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Համլետ Իսպիրյանի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել են «Opel»-ի գազաբալոնից գազի արտահոսքը և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորները 2 վարորդներն են, իսկ վթարի մեղավորը «Lexus»-ի վարորդն է եղել, ով փորձել է մտնել «Արևաբաց ընտանեկան միջավայր» ռեստորանային համալիրի մոտ, վթարային իրավիճակ է ստեղծել դեպի Երևան ընթացող ավտոմեքենաների վարորդների համար, այդ թվում՝ «Opel Zafira»-ի, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ «Lexus»-ի վարորդը ՀՀ գլխավոր դատախազության նախկին աշխատակից է եղել։ Հավաքվածներն էլ կասկած էին հայտնում, որ նա եղել է ոչ սթափ։ Այդ տեղեկությունը քննչական բաժնում պարզվում է, ինչի համար էլ քննիչը հիվանդանոցում պահանջել է, որպեսզի վարորդներից վերցնեն արյան նմուշ կամ էլ հանձնեն սթափության թեստ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից