Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:08 04-10-2024

Ոստիկանները ծեծում են, ո՛չ թե սահման պահում. Փաշինյանը խաբել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

«2018 թվականի նոյեմբերի 30-ին, Հրազդան քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարեց. «Ոստիկանության զորքերը ոչ թե քաղաքացիներին են ջարդուփշուր անում, այլ մասնակցում են սահմանների պաշտպանությանը»։

Իրականում սկզբնական փուլում իրոք ոստիկանները 15-օրյա հերթափոխով մեկնում էին սահմանային դիրքեր։ Սակայն դա տեւեց ընդամենը մի քանի ամիս։ Երբ Նիկոլ Փաշինյանի կառավարումից դժգոհությունները մեծանացան, ոստիկանների ուժը արդեն սկսեցին օգտագործել երկրի ներսում՝ քաղաքացիներին բառի բուն իմաստով «ջարդուփշուր» անելու համար։ Խոստման կեղծ լինելու առաջին աղմկոտ դեպքը գրանցվեց 2019 թվականին Իջեւանում, երբ Փաշինյանի մի խումբ համագյուղացիներ որոշել էին ծառահատում անել: Արդյունքում բախումներ եւ ծեծկռտուք էր սկսվել ոստիկանների եւ քաղաքացիերի միջեւ: Հոսպիտալացվել էին տուժած քաղաքացիներ:

Հետագայում, տարբեր բողոքի ակցիաների եւ հանրահավաքների ժամանակ, հանրությունը, ականատես եղավ ոստիկանների, տարատեսակ սեւ եւ կարմիր բերետավորների կողմից բռնության աննախադեպ դեպքերի: Ուղեղի ցնցում, մարմնական վնասվածքներ, տարբեր մարմնամասերի կոտրվածքներ, անգամ պատգամավորի քթի կոտրվածք, բերետավորների կողմից վայրի կերպով խմբակային ծեծ՝ ավտոմեքենայի մեջ: Շարքը կարելի է շարունակել՝ նշելով թե ինչ վնասվածքներ են հասցրել ոստիկանները իրենց «օրինաչափ» գործողություններով:

Այս ընթացքում, սակայն, ոստիկանները հասցրել էին այլ աննախադեպ բան էլ անել՝ ծեծել փաստաբանների: Այս տարվա սկզբին ոստիկանները ծեծի են ենթարկել փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին:

Ոստիկանները նաեւ պատգամավորների ծեծեցին, մարդիկ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ կիրառված միջոցների հետեւանքով հաշմանդամ դարձան:
Բացի այդ, 2024 թվականի հունվարին ՀՀ Կառավարությունը օրենքի նախագիծ ներկայացրեց ԱԺ-ին՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» ՀՀ օրենքի փաթեթով այսուհետ ռազմական դրության եւ պատերազմի ժամանակ սահմանային գոտում ներքին գործերն այլեւս պետական սահմանի պաշտպանություն չեն իրականցնելու: Նրանց պաշտպանության գործառույցը սահմանը չի ներառելու: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
17:04 Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում