Արտաքին 1 տարի առաջ - 17:54 03-10-2024

ՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները կխորացնեն համագործակցությունը

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հոկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով եղել է Բաքվում, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և բանակցություններ վարել հանրապետության Պետական անվտանգության ծառայության հետ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասված է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը «շոշափվել են միջազգային իրավիճակի արդիական հարցերը, հետախուզական գործունեության տարբեր ոլորտներում ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ներկայիս փոխգործակցությունն Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, ինչպես նաև դիտարկվել են երկկողմ համագործակցության առաջնահերթությունները»:

ՌԴ արտաքին հետախուզության պատվիրակության և Ադրբեջանի արտաքին հետախուզության և պետական անվտանգության ծառայության ղեկավարության բանակցություններում նշվել է, որ «ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ զարգանում է, կառուցողական է, փոխշահավետ, ուղղված է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ազգային շահերի պաշտպանության հարցերի լուծման ուղղությամբ կոնկրետ արդյունքների հասնելուն»:

«Ընդգծվում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայություններին է վերապահված միջազգային ահաբեկչական կառույցների թշնամական ծրագրերը ժամանակին հայտնաբերելու պատասխանատվությունը», - նշել է ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը։

Բացի այդ, կողմերը նշել են, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հետ փոխգործակցության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացվում «արևմտյան հետախուզական ծառայությունների թշնամական նկրտումները բացահայտելու ջանքերին, որոնք ուղղված են երկու երկրներում ներքաղաքական կայունության խարխլմանը»։

«Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օրխան Սուլթանովի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիևի հետ Սերգեյ Նարիշկինի հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ ստեղծված իրավիճակում հետախուզության և հակահետախուզության գլխավոր խնդիրներից մեկն արտերկրում կազմակերպված հակառուսական և հակաադրբեջանական դիվերսիոն գործողությունները ժամանակին բացահայտելն է», - ասվում է հաղորդագրությունում:

Նշվել է, որ անհրաժեշտ է մեծացնել համատեղ ջանքերը՝ հակազդելու արտասահմանյան հետախուզական ծառայությունների կողմից ոչ համակարգային ընդդիմության և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների օգտագործմանը՝ Ռուսաստանում և Ադրբեջանում սոցիալ-քաղաքական իրավիճակն ապակայունացնելու նպատակով: Հաղորդագրությունում համոզմունք է արտահայտվում, որ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները «կնպաստեն ՌԴ արտաքին հետախուզության ծառայության և Ադրբեջանի արտաքին հետախուզության, Պետական անվտանգության ծառայության հետ համատեղ աշխատանքի զարգացմանը, խորացմանն ի շահ երկու երկրների անվտանգության ապահովմանը»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»