Ներքին 2 տարի առաջ - 15:26 03-10-2024

Վանդալիզմ՝ Երևանում. Դավիթաշենում հիմքից կտրել են 45 հսկայական ու առողջ բարդիներ. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, բնության նկատմամբ վանդալիզմ է իրականացվել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Փիրումյան 1 հասցեում ծառերի սպանդ է իրականացվում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Կանաչապատման ՀՈԱԿ-ի և Դավիթաշենի թաղապետարանի աշխատակիցները, արդեն մոտ 45 հսկայական բարդիներ հիմքից կտրել էին։

Ահազանգով ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, ովքեր ծառերի սպանդի հեղինակներին բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծառերի սպանդի՝ ժողովրդի լեզվով ասած «գլավարը» արդարացել է, թե իմ տան մոտ ընկած ծառերն են ու քանի որ վերջին ժամանակահատվածում անընդհատ բարդիներ են տապալվել ու ընկնելուց հետո ծառերի արմատները արդեն հասնում էին իմ տուն, դրա համար կտրել եմ տվել, որ տեղն ուրիշ սակուրաներ տնկեմ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը