Մամուլ 2 տարի առաջ - 08:25 03-10-2024

Բռնի տեղահանված արցախցիների ընդամենը 3 տոկոսն է ստացել ՀՀ քաղաքացիություն. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտոնական տեղեկության համաձայն, 2024 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 112 հազար 233 անձ է դիմել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստանալու համար: Սակայն ուշագրավ է, որ նրանցից ընդամենը 4918-ն է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով, ավելին՝ նրանցից 83-ը հետո իրենց դիմումները հետ են վերցրել: Նշյալ օրվա դրությամբ քաղաքացիություն է տրվել 3226 արցախցու։ Եթե հաշվի առնենք, որ վերջին թարմացված տվյալներով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 115 հազար 359 քաղաքացի, ապա ստացվում է, որ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ընդամենը 4 տոկոսը, քաղաքացիություն է ստացել մոտ 3 տոկոսը:

Ինչի՞ մասին են խոսում այս թվերը: Հասկանալի է՝ արցախցիները մտավախություն ունեն, որ կզրկվեն տեղահանվածներին տրվող աջակցությունից։ Բայց դա ամենաերկրորդական հարցն է: Կա մեծ մտավախություն, որ քաղաքացիություն ընդունելով՝ կփակվի Արցախ վերադարձի հեռանկարը։ Իսկ արցախցիները չեն կորցրել հույսը՝ վերադառնալ Արցախ: Ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի, բռնի տեղահանված արցախցիների համար Արցախի թեման փակված չէ:

Մյուսը՝ նրանք չեն վստահում Հայաստանի ներկա իշխանություններին, որոնք որևէ հեղինակություն չունեն արցախցիների աչքերում, ավելին՝ չունեն բարոյական իրավունք դատողություններ անելու՝ կապված բռնի տեղահանվածների ճակատագրի հետ, որոնց անձամբ Նիկոլ Փաշինյանն է «ջնջել» Հայաստանի քաղաքացիների ցանկից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան