Ուղիղ եթեր
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Ինժեներական քաղաքի» երկրորդ հատվածի բացման արարողությանը
copy image url

Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Ինժեներական քաղաքի» երկրորդ հատվածի բացման արարողությանը

Ներքին 6 ամիս առաջ - 21:39 02-10-2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 2-ին այցելել է «Ինժեներական քաղաք», որտեղ «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2024»-ի շրջանակում անցկացվող միջոցառումներին զուգընթաց տեղի է ունեցել ևս մեկ կարևոր իրադարձություն՝ Ինժեներական քաղաքի երկրորդ հատվածում բացվել է նոր ռեզիդենտ ընկերություն՝ Haylink Technology-ին։

Նախարարին դիմավորել են «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Ինժեներական ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանը, Haylink Technology -ի տնօրեն Գագիկ Էվոյանը, ովքեր նախարարի գլխավորությամբ ազդարարել են Haylink Technology-ի հանդիսավոր նորամուտը Ինժեներական քաղաք՝ կտրելով կարմիր ժապավենը։

Ներկայացնելով ընկերության գործունեությունը, տեսլականն ու ապագա ծրագրերը՝ Գագիկ Էվոյանը նշել է, որ մասնագիտացած են նորագույն հավելվածների, անվտանգության գործիքների (PKI, IPSEC, PKCS), ցանցային պրոտոկոլների (TCP/IP), իրական ժամանակում գործող ներկառուցված համակարգերի և անլար ու շարժական սարքերի հաղորդակցության համակարգերի մշակման մեջ։

Այնուհետև Մխիթար Հայրապետյանը շրջել է նորաբաց ընկերությունով, ծանոթացել աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ։

Բացման արարողությանը մասնակցել են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի ներկայացուցիչներ, պատվավոր հյուրեր։
Այցի ընթացքում նախարար Մխիթար Հայրապետյանը շրջայց է կատարել Ինժենրական շաբաթվա 2-րդ օրվա ընթացքում բացված ցուցահանդեսով, ծանոթացել ներկայացված 17 ինժեներական ընկերությունների արտադրանքին ու ձեռքբերումներին։

Ընկերությունների ներկայացուցիչները նախարարին մանրամասներ են ներկայացրել իրենց գործունեության վերաբերյալ, անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր համագործակցությանը։

Մխիթար Հայրապետյանը պատրաստակամություն է հայտնել առանձին ձևաչափով հանդիպումներ ունենալ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունները, լսելու առաջ քաշված խնդիրները և աջակցելու դրանց լուծման գործընթացում:

Նախարարին է ներկայացվել նաև Ինժեներական քաղաքում իրականացվող կրթական ծրագրերը՝ «Բագրևանդ 21-ը», «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բակալավրիատի ծրագիրը, «Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական ծրագիրը, Ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված ծրագիրը և «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագիրը։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
16:30 Նիկոլ Փաշինյանն իբր իրեն լվանո՞ւմ է, որ ատամներն էլ լվանա. հարցում