Ներքին Միտք 2 տարի առաջ - 12:09 02-10-2024

Իսրայելին Իրանի հասցրած հրթիռային հարվածը ցուցադրական բնույթ էր կրում 

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Որքան էլ այս տարվա ապրիլյան հարձակումից ավելի հզոր էր երեկ Իսրայելին Իրանի հասցրած հրթիռային հարվածը, այդուամենայնիվ այն նույնպես կրում էր առավելապես ցուցադրական բնույթ։ Հարվածներն ուղղված էին ոչ թե ենթակառուցվածքների կամ կառավարական շենքերի, այլ հիմնականում ռազմաբազաների դեմ, որտեղից իսրայելական անձնակազմն ու տեխնիկայի զգալի մասը պետք է հասցրած լինեին տարհանվել։ Ըստ երևույթին, Իրանը դեռ հույս ունի, որ իր ռազմական կարողություններին ակնբախորեն ծանոթանալուց հետո Իսրայելը հետ կկանգնի Իրանին ուղղակիորեն հարվածելու մտադրությունից։

Այսպիսի հաշվարկը, սակայն, հազիվ թե իրեն արդարացնի։ Իսրայելը, ԱՄՆ-ի աջակցությամբ, անպատճառ ուժգին հարված է հասցնելու Իրանի կարևոր ենթակառուցվածքներին, ներառյալ միջուկային օբյեկտներին և կառավարական շենքերին։ Այսպիսի առիթ սիոնիստները ձեռքից բաց չեն թողնելու։

Հետևաբար, այն, ինչին երեկ աշխարհն ականատես եղավ Մերձավոր Արևելքի երկնքում, ընդամենը նախերգանքն էր։ Ամեն ինչ դեռ առջևում է։

Իսկ ինչ վերաբերում է մեզ, ապա վառոդի տակառի վրա ապրող այս տարածաշրջանում փաշինյանական անմեղսունակ իշխանության հեծանվացավն ու փառատոնացավն անմիջականորեն սպառնում են Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու բուն գոյությանը։ Խամաճիկները լրջանալու և սթափվելու նշաններ չեն դրսևորում»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում

Ձեզ գուցե հետաքրքրի