Ներքին 2 տարի առաջ - 20:00 01-10-2024

Ինչն է այսօր մեզ հալածում. ռինովիրուս, պարագրիպ․ մանրամասնում է մասնագետը

Աշնանը սուր շնչառական վիրուսները ակտիվանում են, տարածվում են հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Աշնանից մինչև գարնան սկիզբ համարվում է սուր շնչառական վարակների սեզոն։

Oragir.News-ը սուր շնչառական վարակների տարածման, դրանց կանխարգելման մասին զրուցել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի հետ։

Նրա խոսքով՝ ներկա պահին ամենատարածվածը սուր շնչառական վարակներն են, քանի որ դրանց սեզոնն է։ Վարակների համաճարակաբանական առանձնահատկությունն է՝ ակտիվանալ աշնանը և ակտիվությունը կպահպանվի նաև ձմռանն ու գարնան սկիզբ։

«Այս առումով ներկայումս իրականացվող համաճարակաբանական հսկողության շրջանակներում լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են սուր շնչառական վարակների՝ ռինովիրուս, պարագրիպ հարուցիչներ։

Եվ այս համատեքստում կարևորվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումը, քանի որ պատվաստվելով սեզոնային գրիպի դեմ, առնվազն սեզոնային գրիպի 4 տեսակներից պաշտպանված ես լինում»,- ասաց նա։

Հարցին՝ որ տարիքային խմբի մոտ է ավելի ծանր ընթանում հիվանդությունը, ովքեր են ռիսկային խմբում, Գրիգորյանը պատասխանեց․

«Իհարկե հիվանդանում են բոլորը, սակայն հիվանդությունն առավել ծանր կարող է ընթանալ մեծահասկաների, ուղեկցող հիվադություններ, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց շրջանում, իմունային անբավարարվածությամբ անձանց, երեխաների՝ մինչև 5 տարեկան, հղիների շրջանում։

Այդ համատեքստում է, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումները հենց առաջնահերթ առաջարկվում է պատվաստվել հենց այս խմբերին, քանի որ պատվաստելով կանխարգելում ենք ոչ միայն հիվանդության առաջացումը, այլ նաև առաջացման դեպքում՝ հիվանդության ծանր դեպքերի, մահվան կանխարգելումը»,- նշեց նա։

Դիտարկմանը՝ եթե արդեն վարակվել են, ինչպես պետք է պայքարել հիվանդության դեմ, Գրիգորյանը նկատեց՝ այդ դեպքում պետք է հստակ բուժում ստանալ։

«Այս դեպքում չենք խոսի կանխարգելման մասին։ Սակայն պետք է աշխատենք, որ այդ անձը վարակի աղբյուր չդառնա իր շրջապատի համար՝ կիրառելով բոլոր կանխարգելիչ միջոցառումները։ Այսինքն՝ հիվանդության նշաններ արձանագրելիս մարդը հանրային վայրեր չհաճախի, ուսումնական հաստատություններ, աշխատանքի չհաճախի, մնա տանը, ինքնաբուժմամբ չզբաղվի և հետևի բժշկի ցուցումներին»,- ասաց Գրիգորյանը։

Ըստ նրա՝ հիվանդությունը դրսևորվում են սուր շնչառական վարակներին բնորոշ կլինիկական ախտանշաններով։

«Այսինքն՝ ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, քթահոսություն։ Որոշ դեպքերում կարող են լինել մկանացավեր։ Այսինքն՝ այն կլինիկական երևույթներն են, որոնք ընդհանուր են բոլոր սուր շնչառական վարակների համար»,-ներկայացրեց նա։

Գրիգորյանի գնահատմամբ՝ ուսումնական հաստատություններում անընդհատ իրականացվում են իրազեկման աշխատանքներ։ Սակայն, Գրիգորյանը շեշտում է՝ ներկա պահին սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն չի դրսևորվում հանրապետությունում։

«Եթե համեմատենք անցյալ շաբաթվա հետ, ապա ցուցանիշները գրեթե նույն մակարդակի վրա են, իսկ եթե համեմատենք 2023թ․-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա նույնիսկ որոշակի ցածր է ցուցանիշը։

Սակայն դա չի նշանակում, որ որևէ կանխարգելիչ միջոցառում չի իրականացվում։ Միանշանակ և իրազեկման աշխատանքներն են իրականացվում, և խրախուսվում՝ այդ թվում և ուսումնական հաստատություններում, որովհետև չենք սպասում հենց համաճարակային ակտիվություն, հիվանդացության աշխուժություն դիտվի նոր կանխարգելիչ միջոցառումներն իրականացնել։

Դրանք իրականացվում են անկախ նրանից ինչքանով է ակտիվ համաճարակային իրավիճակը, և նույն պահին էլ այդ միջոցառումներն իրականացվում են»,- մանրամասնեց նա։

Գրիգորյանը նշում է՝ ծանր դեպքերից խուսափելու համար, անհրաժեշտ է պատվաստվել և կանխարգելել վարակը․ «Սուր շնչառական վարակներով կարող են գրանցվել նաև ծանր դեպքեր, մահվան դեպքեր լինել։ Հիմնականում դրանք լինում են ռիսկի խմբի անձանց շրջանում, այդ պատճառով կարևոր է պատվաստումը»։

Ամենից շատ դիտված

11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին