Ներքին 2 տարի առաջ - 17:00 01-10-2024

ԱԺ-ն քննարկել է ԿԲ խորհրդի անդամի թեկնածությունը

Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ի հերթական նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Լևոն Սահակի Սահակյանի թեկնածությունը:

Լևոն Սահակյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը` իր թեկնածությունն առաջադրելու համար, ապա անդրադարձել Կենտրոնական բանկի հիմնական խնդիրներին, խոսել դրամավարկային քաղաքականության և ֆինանսական կայունության առկա վիճակից: Լևոն Սահակյանը վստահեցրել է` այդ պաշտոնում ընտրվելու պարագայում առաջնորդվելու է բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և «Կենտրոնական բանկի մասին» օրենքով` ԿԲ խորհրդի առջև դրված խնդիրների իրագործմամբ:

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին կրիպտոարժույթի կանխիկացման հարցին և դրա նկատմամբ վերահսկողության բացակայությանը, Հայաստանում հիպոտեկային վարկերի բարձր տոկոսադրույքների պատճառներին, ԿԲ խորհրդի անդամի աշխատանքին և այլն:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում

Ձեզ գուցե հետաքրքրի