Արտաքին 1 տարի առաջ - 10:15 30-09-2024

Իսրայելական հարվածի հետևանքով Բեյրութում 4 մարդ է զոհվել

Երկուշաբթի գիշերը 4 մարդ է զոհվել Բեյրութի կենտրոնում բնակելի տան վրա իսրայելական հարվածի հետևանքով․հայտնում է BBC-ն՝ հղում անելով AFP-ին:

Իսրայելական անօդաչուն հարված է հասցրել «Ալ-Ջամաա ալ-Իսլամիա» խմբավորման անդամներին պատկանող Կոլայի շրջանում գտնվող շենքին։ Դեպքի վայրից արված կադրերում երևում է, որ քանդվել է բազմաբնակարան շենքի հարկերից մեկը։ Հարվածից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել։

«Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ» (PFLP) կազմակերպությունում հայտարարել են, որ հարվածի հետևանքով զոհվել են նրա երեք առաջնորդները:

AFP-ի տվյալներով՝ սպանվածների թվում են Անվտանգության ծառայության պետ Մոհամմադ Աբդել-Աալը, հրամանատար Իմադ Օդեհը, ինչպես նաև Աբդելրահման Աբդել-Աալը: Սա առաջին հարվածն է, որը հասցվել է քաղաքի սահմաններում ներկայիս էսկալացիայի ընթացքում. ավելի վաղ իսրայելցի զինվորականները գրոհել էին հիմնականում Բեյրութի հարավային ծայրամասը, որտեղ տեղակայված են «Հըզբոլլահի» օբյեկտները և Լիբանանի այլ շրջաններ:

Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս չի մեկնաբանել այդ հաղորդագրությունները: Գիշերը ՑԱԽԱԼ-ը հայտնել էր միայն Լիբանանի արևելքում Հըզբոլլահի օբյեկտներին հարվածելու մասին։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ