Ներքին 2 տարի առաջ - 09:51 30-09-2024

Վանաձորում 2 երիտասարդների վեճն ավարտվել է դանակահարությամբ․ կասկածյալը խոստովանել է հանցանքը. shamshyan.com

Սեպտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տարոնի բաժին են զանգահարել «Վանաձոր» բժշկական կենտրոնից և հայտել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ նույն օրը ժամը 23։00-ի սահմաններում շտապօգնության խումբը Վանաձորի «Շառլ Ազնավուրի» մշակույթի տան մոտից իրենց մոտ է տեղափոխել դանակահարված երիտասարդի, ում տվյալները հայտնի չեն:

Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ավագ օպերլիազոր Վարդանյանի գլխավորությամբ ձեռնարկված միջոցառուների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ տուժողը հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Տիգրան Կ․-ն, ով սեպտեմբերի 27-ին ժամը 22։40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի 2 հասցեի մոտ վիճաբանել է Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Արարատ Ղ․-ի հետ, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Տիգրան Կարապետյանի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառել վերը նշված մարմնական վնասվածքները:

Ձեռնարկված միջոցառումներով և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը ոստիկանության Տարոնի բաժին է ներկայացել Արարատ Ղ․-ն և հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին ժամը 22։00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի 2 հասցեի մոտ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածներ է հասցրել Տիգրան Կ․-ի մարմնի տարբեր մասերի, պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո հանցագործության առարկա հանդիսացող դանակը Նարեկացու փողոցի սկզբնամասում նետել է Փամբակ գետը: Բաժին ներկայացած Արարատ Ղ․-ի աջ ձեռքի ցուցամատին առկա է եղել ակնհայտ մարմնական վնասվածք, որի շուրջ նա հայտարարել է, որ վնասվածքը ստացել է վերը նշված միջադեպի ժամանակ՝ իր ձեռքի դանակով անզգուշաբար ձեռքը վնասելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Արարատ Ղ-ի հետ միասին ներակայցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին