Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ․ Գագիկ Սուրենյան
copy image url

Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ․ Գագիկ Սուրենյան

Ներքին 9 ամիս առաջ - 21:30 29-09-2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․

«Կհանդիպենք մյուս տարի հունսին: Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ»:

Նշենք, որ խոսքը Ռապի լճի մասին է, որը գտնվում է Արագած լեռնազանգվածի հյուսիսային մասում, Դաշտակիջուր գետի ձախ ափին, Գեղաձոր գյուղից 9 կմ հեռավորության վրա։ Այն Արագածի բազմաթիվ բարձրալեռնային լճերից մեկն է։ Բարձրությունը ծովի մակարդակից 3001 մետր է, մակերեսը՝ 1,2 հա։