Արտաքին 2 տարի առաջ - 10:12 29-09-2024

Բայրամովը վերստին կրկնել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը, դժգոհել ռազմական բյուջեի աճից

Ադրբեջանի արտգործնախարարը Ջեյհուն Բայրամովը վերստին կրկնել է Բաքվի դիրքորոշումը, թե հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանը «պետք է մեկընդմիշտ հրաժարվի իրավական հարթության վրա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից՝ սահմանադրական փոփոխություններ մտցնելով», ինչպես նաև դժգոհել ռազմական բյուջեի ավելացումից, «հարձակողական սպառազինության ձեռքբերումից»։ Փոխանցում է Azatutyun-ը։

Երևանը Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում, իսկ սպառազինության մասին մեղադրանքներին ի պատասխան հայտարարում, որ յուրաքանչյուր երկրի իրավունքն է ունենալ ուժեղ բանակ։

Հայաստանի ռազմականացման դեմ դժգոհող երկրի ղեկավար Իլհամ Ալիևն օրերս շեշտել էր՝ Ադրբեջանն ընդլայնում է իր ռազմա-տեխնիկական հնարավորությունները, ռազմական արդյունաբերության ոլորտում նոր համագործակցություններ հաստատում բազմաթիվ երկրների հետ։

Հայաստանի ռազմական ծախսերը 2025-ի բյուջեի նախագծով առաջարկվում է հասցնել մինչև 1.7 մլրդ դոլար։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա քննարկումների շրջանակներում Բայրամովը նշել է, որ անցած տարվա ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը ուղիղ երկկողմ բանակցությունների միջոցով զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում, «մասնավորապես երկկողմ համաձայնագրի նախապատրաստման», սահմանազատման, «ինչպես նաև վստահության զարգացման գործում»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան