Մամուլ 1 տարի առաջ - 08:59 26-09-2024

Կամովին կտա՝ լավ, չի տա՝ կվերցնեն․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դեմ իշխանությունների սկսած արշավը, պարզվում է, կոնկրետ նպատակ ունի: Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը փայաբաժին է ուզում ՀԷՑ-ից, այնպես, ինչպես ԶՊՄԿ-ից ստացավ ժամանակին: Մինչ այդ, սովորական դարձած ձեռագրով, մասկի շոուներ, հնչեղ բացահայտումներ են արվում, հանրային բողոք է բեմականացվում, ԱԺ-ում լսումներ, որ սեփականատերը բաժնեմաս «նվիրի» կառավարությանը:

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ում կառավարությունը 21 տոկոսից ավելի բաժնեմաս ունի։ Նույնն ուզում են անել նաեւ ՀԷՑ-ում, եւ այս արշավը դրանով է բացատրվում։ Կան չճշտված տեղեկություններ, որ Կարապետյանը մերժել է բաժնեմասը կամովին հանձնել, ուստի անցել են «ուժային» մեթոդին, իսկ վերջերս հաճախացած հոսանքազրկումները նպաստավոր հող են դրա համար։ ԱԺ-ում այս թեմայով 2 քննարկում են կազմակերպել, խոսել են նաեւ ՔՊ նիստերից մեկում։ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվեցինք՝ իրավական առումով ՀԷՑ-ի դեպքում հնարավո՞ր է նման գործարք, մինչեւ քանի՞ տոկոս բաժնեմաս կարող են հանձնել կառավարությանը։ Նա ասաց, որ իրեն հայտնի չէ նման քննարկումների մասին, բայց տեսականորեն ամեն ինչ հնարավոր է․ «Եթե 2 կողմն իրար հետ համաձայնության են գալիս, ես չգիտեմ՝ այդտեղ ինչ իրավական խնդիր կարող է առաջանալ, դա լինելու է քաղաքացիական գործարք, բայց բաժնետոմսերի 25 տոկոսից ավել փոխանցումը պետք է համաձայնեցվի հանձնաժողովի հետ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի