Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:42 25-09-2024

Էս շենքում անգամ Ավինյանի շունը չի ապրի. Վարդաշենի հանրակացարանի բնակիչներ

Մայրաքաղաքում վթարային տեխնիկական վիճակ ունեցող շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագրին Երևանի ավագանին հավանություն էր տվել դեռևս 2021 թվականի սեպտեմբերի 14-ին։

Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 և 68/ա շենքերի բնակիչները նշում են՝ որոշումը հուսադրող էր, երկար տարիներ անց շենքերը ներառվել էին քանդման ենթակա վթարայնության 4-րդ կարգի շարքում, ինչը ենթադրում էր, որ իրենց սեղմ ժամկետներում կվերաբնակեցնեն։

Դեռևս 2023թ․-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը բնակիչներին խոստացել էր լուծել այս խնդիրը 1,5 տարվա ընթացքում։

Oragir.News-ը տեղում զրուցել է շենքերի բնակիչների հետ։ Նրանց խոսքով՝ արդեն անցել է 1 տարի 1 ամիս, և չնայած Ավինյանի նախընտրական խոստումներին՝ շենքերի բնակիչները նույն հին «տաշտակի» առաջ են կանգնած։

«Մենք մեր հույսը արդեն կտրել ենք։ Ավինյանն ասում էր՝ տարի ու կես ժամանակ տվեք։ Պարոն Ավինյան, տարի ու մեկ ամիս անցել ա։ Բազում դիմումներ ենք գրել։ Կառավարություն դիմում ենք գրում, կառավարությունից պատասխանը գալիս ա, որ ֆինանս չունենք․ բա ֆինանսները ո՞ւր են գնում։ Մենք՝ խեղճ հարկատուներս, աշխատենք, որ դուք մեր արյունը ծծե՞ք, ձեզ համար վիլլաներ սարքե՞ք, թե՞ պարգևավճարներ ստանաք։ Ես չեմ բողոքում, ես պահանջում եմ՝ մեզ էլ մարդու տեղ դրեք։

Ավինյանը չի ուզում մեզ հետ հանդիպի, լսել չի ուզում մեր մասին, ուր մնաց, թե անի։ Ինքը մինչև ընտրությունները մեզ հետ երկու անգամ հանդիպեց, դու մեզ հետ ընտրություններից հետո հանդիպի, այ ընկե՛ր»,-ասաց բնակիչներից մեկը։

Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ իրենք կարծես անտեսված լինեն բոլորի կողմից, քանի որ իրենց խնդիրներին այդպես էլ լուծում չի տրվում, իսկ բազմաթիվ դիմումներն անպատասխան են մնում։

«Մենակ ասում են՝ բյուջե չկա ու վերջ։ Ամեն ինչի համար բյուջե կա, մեր համար չկա՞։ Մենք պետք ա ստեղ մեռնենք ու վերջ։ Երկու վիրահատություն եմ տարել, երիկամների խնդիր ունեմ, էս խոնավությունը իմ վրա ազդում ա»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին