Ներքին 2 տարի առաջ - 19:03 25-09-2024

Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանի, ՃԴ տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանի, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի, պատասխանատու այլ պաշտոնյաների ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում, հետևել ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

Նշված հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։ Ծրագրի արժեքը 3 153 360 000 ՀՀ դրամ դրամ է։

Հիմնանորոգված ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 11.928կմ: Ներկայում իրականցվող ասֆալտբետոնե ծածկույթի երրորդ շերտի տեղադրման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, առաջիկայում կիրականացվեն կողնակների կառուցման, ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքներ:

Աշխատանքների ավարտը նախատեսվում է այս տարի։

Նախարարը և մարզպետը դիտարկումներ են արել աշխատանքների ընթացքի հետ կապված՝ կարևորելով դրանք բարձր որակով իրականացնելու և սահմանված ժամկետում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։

Նախարարը ծանոթացել է նաև Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի 1.725 կմ և Արևելյան փողոցի 120 մ երկարությամբ հատվածների հիմնանորոգման աշխատանքներին։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 736 միլիոն դրամ: Հիմնանորոգված ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 1.845 կմ: Աշխատանքներն ավարտվել են:

Նախարար Սանոսյանը հետևել է նաև Տ-5-24՝ /Մ-3/ (Ստեփանավան)–Արմանիս–Ուրասար–Կաթնաղբյուր տեղական նշանակության ավտոճանապարհի (կմ 6+600-կմ 15+200 հատվածի) և Կաթնաղբյուր համայնքի 8-րդ և 9-րդ փողոցների հիմնանորոգման ընթացքին։
Ծրագրի պայմանագրային արժեքը 1.175 մլրդ դրամ է։ Հիմնանորոգվող ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 8.6կմ:

Ճանապարհը նախկինում երբեք հիմնանորոգված չի եղել և երկար սպասված ծրագիր է համայնքի համար։ Վերջինիս պատասխանատուների հետ քննարկվել են աշխատանքների արդյունավետ ընթացքի հետ կապված հարցեր։

Ծրագրի ավարտը նախատեսված է այս տարի։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին