Մամուլ 2 տարի առաջ - 08:40 25-09-2024

Զեկույցը կանցնի երեք ատյաններով․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

44-օրյա պատերազմի Քննիչ հանձնաժողովի զեկույցը թեեւ պատրաստ է, սակայն այն հերթական նիստերին էլ քննության չի դրվի, լավագույն դեպքում՝ ԱԺ կներկայացվի տարեվերջին կամ ավելի ուշ՝ դառնալով նախընտրական քարոզչության մաս։ Մոտ հազար էջանոց զեկույցը, մեր տեղեկություններով, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջիկայում կուղարկի ԱԺ նախագահին, ապա՝ կառավարություն, ԱԱԾ, Արտաքին հետախուզության ծառայություն, որպեսզի թույլտվություն ստանա, թե զեկույցի որ հատվածները կարելի է բաց ռեժիմով քննարկել:

Դիցուք, Արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանը կարող է թույլ չտալ, որ հրապարակեն, թե պատերազմից առաջ արդյո՞ք պատկան մարմինն օպերատիվ տվյալներ ունեցել է մոտալուտ պատերազմի մասին եւ եթե ունեցել է` հայտնե՞լ է, թե՞ ոչ։ Գերատեսչությունների պատասխաններից հետո միայն հստակ կդառնա՝ զեկույցի որ մասը բացել, որը` փակ պահել: Մեր աղբյուրը կարծում է, որ այն ամբողջությամբ փակ է լինելու։ Ի դեպ, ասում են՝ զեկույցը գլխացավանք է դարձել Անդրանիկ Քոչարյանի գլխին, մոտ հազար էջը նա պետք է համառոտ կոնսպեկտավորի եւ որպես զեկուցող` ներկայացնի ԱԺ-ում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա