Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:56 24-09-2024

Հայաստանից մաքսանենգ ճանապարհով 303 500 տուփ ծխախոտ են փորձել տեղափոխել Ռուսաստան

Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՍՊ ընկերության կողմից չվճարված հարկերից վերականգնվել է 135.815.763 ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հարկերից չարամտորեն խուսափելու մեխանիզմը, ինչպես նաև այն իրագործած անձանց ինքնությունը:

Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ «Ջ.» ՍՊ ընկերության կողմից անցյալ տարվա փետրվար ամսին տարանցման հայտարարագրով հայտարարագրվել է Հայաստանի տարածքից 20.620կգ. բրուտտո քաշով խաղողի արտահանում դեպի Ռուսաստանի Դաշնություն։

Մաքսային անցակետում բեռնատարի զննման ժամանակ պարզվել է, որ խաղողի արկղերի գերակշիռ մասը եղել է երկհատակ՝ հատուկ հարմարեցված, ապրանքների հայտնաբերումը դժվարացնելու համար, որոնցում, բացի հայտարարագրված խաղողից, հայտնաբերվել են մաքսային հսկողության ներքո գտնվող, մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 303.500 տուփ՝ 6.070.000 հատ ծխախոտ։

Հետազոտմամբ պարզվել է արտադրող ՍՊ ընկերությունը, իսկ դրանց մի մասի վրա առկա են եղել ակցիզային դրոշմանիշների նմանվող, սակայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող դրոշմանիշներ չհանդիսացող պիտակներ։

Պարզվել է, որ հիշյալ ՍՊ ընկերության կողմից նշված ծխախոտները Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվել են առանց ակցիզային դրոշմապիտակների և առանց հարկային հաշիվների դուրսգրման, իսկ «Ջ.» ՍՊ ընկերությունը ստանձնել է դրանց արտահանումը։

Նախաքննության տվյալներով՝ ՍՊ ընկերության կողմից հիշյալ ծխախոտներն առանց ակցիզային դրոշմավորման և առանց համապատասխան հարկային հաշիվների դուրս գրման իրացնելու արդյունքում պետությանը պատճառվել է 113.274.448 ՀՀ դրամի վնաս, որից ԱԱՀ-ի գծով` 24.409.648 ՀՀ դրամ, ակցիզային հարկի գծով` 88.864.800 ՀՀ դրամ։

Նախաքննության ընթացքում առգրավվել և զննվել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտները, խուզարկություններ են կատարվել մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտներն արտադրող ընկերության գործունեության, դրա պատասխանատու անձանց բնակության և ծխախոտների ապօրինի արտահանումը ստանձնած անձանց բնակության հասցեներում։

Քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է ընկերության կողմից առանց ակցիզային դրոշմանիշների և առանց համապատասխան հարկային հաշիվների ծխախոտների իրացման հանգամանքը, որի արդյունքում ընկերությանն առաջադրվել է պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ 135.815.763 ՀՀ դրամի հարկային պարտավորություն, որն ընկերության պատասխանատու անձանց կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետական բյուջե։

Նախաքննությունը շարունակվում է»:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան