Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:45 24-09-2024

Արամ Սարգսյանն ապօրինի հրահանգ է տվել թաղապետարաններին․ Երևանի քաղաքապետարանից չեն հերքում

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Երևանում նոր թափով շարունակվել է Հայկական Եվրաքվեի ստորագրահավաքի քարոզարշավը, որի ընթացքում «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ, նշելով․

«Երիտասարդությունն ու աշխատող զանգվածը հիմնականում շաբաթ-կիրակի օրերին են ուզում գալ, ստորագրել։ Ուրբաթ օրը հերթեր են առաջացել, որովհետև մարդիկ 5-ին դուրս էին եկել աշխատանքի վայրից ու արագ եկել, որ ստորագրեն, բայց արդեն փակվում էին թաղապետարանները։ Անհատական զանգել, խնդրել ենք, որ մի ժամ էլ պահեք։

Քանի որ օրենքն ասում է, որ ստորագրահավաքը 60 օր է, և 60 օրվա մեջ մտնում են նաև շաբաթ-կիրակի օրերը, դիմելու ենք Երևանի քաղաքապետին և ՏԿԵ նախարարին։ Նաև ԿԸՀ-ն պիտի լինի, որ հնարավորություն ընձեռեն, որ շաբաթ-կիրակի օրերին ևս մարդիկ կարողանան գալ ու ստորագրել։ Այստեղ խնդիրը պետական ներկայացուցչինն է, քանի որ արտաժամյա մնալու համար պետք է վարձատրվեն, իսկ վարձատրողը, բնականաբար՝ մենք չենք, պետությունն է»,- ասել է Արամ Սարգսյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ, հասկանալու՝ արդյոք օրենքը թու՞յլ է տալիս զանգել ու խնդրել թաղապետարանի աշխատակիցներին մեկ ժամ ավելի աշխատել, և յուրաքանչյուր ոք կարո՞ղ է զանգել և խնդրել արտաժամյա աշխատել։

«Աշխատանքային ժամերից զատ՝ առհասարակ նման գործընթաց չպետք է տեղի ունենա։ Ինչ վերաբերվում է այդ բացառիկ դեպքերին, ապա այդ դեպքը, որը մատնանշում եք՝ երևի չիմացության արդյունք է։ Բայց ամեն դեպքում՝ այդ գործընթացը պետք է տեղի ունենա 9։00-18։00-ն»,- ասաց նա։

Քաղաքապետի մամուլի քարտուղարից ճշտեցինք նաև, արդեն դիմե՞լ են թաղապետարանների շաբաթ-կիրակի աշխատելու հարցով, արդյոք քաղաքապետարանը քննարկու՞մ է այդպիսի հարց և պատրա՞ստ է վարձատրել արտաժամյա աշխատանքի համար։

«Քաղաքապետարանը կո՞ղմ է, թե՞ դեմ, այս պահին միանշանակ գնահատական տալ չեմ կարող։

Ամեն դեպքում, երբ որ վերջնական կհասկանանք՝ ի՞նչ են ուզում, ի՞նչ ժամանակահատվածի համար են ուզում, աշխատանքային ո՞ր ժամերի համար են ուզում, ըստ այդմ՝ մենք մեր դիրքորոշումը կկարողանանք հայտնել»,- նշեց Կոստանյանը։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից