Ներքին 1 տարի առաջ - 16:50 24-09-2024

Առողջ թոքերը մարդու լիարժեք և երջանիկ կյանքի կարևոր նախապայմաններից է. ՀՀ ԱՆ

Շնչառական հիվանդությունների և դրանց բարդությունների զարգացման ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է ամրապնդել իմունային համակարգը, վարել առողջ ապրելակերպ, իսկ ի հայտ եկած առաջին ախտանշանների դեպքում պետք է դիմել մասնագետի, քանի որ լավագույն բուժումը կանխարգելումն է:

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է այն գործոնների ցանկը, որոնք թույլ կտան պահպանել թոքերի առողջությունը.

Թարմ և մաքուր օդ: Հաճա՛խ օդափոխեք փակ տարածքները, տանը պահե՛ք օդը խոնավեցնող սարքեր: Եվ, իհարկե, չենք մոռանում հաճախ զբոսնել մաքուր օդում:

Անձնական հիգիենայի կանոնների պահպանումը: Բերանի և քթի առողջությունը և անձնական խնամքն ազդում են օրգանիզմի վարակներին դիմակայելու ունակության վրա:

Ճիշտ շնչառություն և շնչառական վարժություններ: Շնչե՛ք քթով: Քթի միջոցով ներշնչվող օդը մաքրվում է վնասակար միկրոօրգանիզմներից և փոշուց:

Առողջ ապրելակերպ: Առողջ և բալանսավորված սնունդը, ֆիզիկական ակտիվությունը, վատ սովորություններից հրաժարվելը, առաջնահերթ ծխելը թողնելը մարմնի և հոգու առողջության գրավականն են:

Վիրուսային համաճարակի ժամանակ խուսափե՛ք հասարակական վայրերից: Կրե՛ք դիմակ, պատվաստվե՛ք։

Նվազեցրե՛ք կենցաղային քիմիական նյութերի, տարբեր քիմիկատների և ներկերի հետ աշխատանքը:

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից