Մամուլ 1 տարի առաջ - 08:27 24-09-2024

Ինչու է չեղարկվել Ալեն Սիմոնյանի այցը Կանադա․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-30-ը պաշտոնական այցով մեկնելու էր Կանադա, պատվիրակության կազմում կրկին ընդգրկվել էին բացառապես իշխանության ներկայացուցիչներ։ Այցից օրեր առաջ ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն տարածեց՝ դատապարտելով նաեւ այն փաստը, որ պատվիրակության մեջ չկան ընդդիմադիրներ․ «Մենք համոզված ենք, որ Հայաստանի գործող վարչախումբն իրավունք չունի որոշելու Արցախի կարգավիճակի ճակատագիրը եւ նախորոշելու Հայաստանի ինքնիշխան սահմանները։ Վերստին դատապարտելով իրենց ազգակործան ընթացքը, առաջիկա օրերին Կանադա ժամանող վարչախմբի կազմը նկատվում է անցանկալի պատվիրակություն»:

Երեկ տեղեկացանք, որ այցը Կանադա չեղարկվել է: ԱԺ նախագահի մամուլի խոսնակը փոխանցեց, որ այցը ոչ թե չեղարկվել, այլ հետաձգվել է անհայտ ժամկետով՝ «Կանադայում ստեղծված քաղաքական ճգնաժամի պատճառով»։ Կանադայի կոալիցիոն ուժերից մեկը լքել է կոալիցիան, եւ խորհրդարանի պալատի նախագահը զանգել է Սիմոնյանին ու խնդրել այցը հետաձգել, նա տվել է համաձայնությունը․ «իրավիճակի հանգուցալուծմամբ պայմանավորված՝ կքննարկվեն հետաձգված այցի ժամկետները»։ Սակայն, վստահաբար, որոշակի դեր է խաղացել նաեւ կանադահայ համայնքի վերաբերմունքը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում