Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 00:15 21-09-2024

Փաշինյանի համար հերոսը հարկ վճարողն է, ոչ թե հայրենիքի համար զոհված զինվորը․ Արա Ռոստոմյան

«Եռաբլուրում անկախության համար պայքարողներն են»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։

« Եթե իրենց համար Արցախ բառը կոռեկտ չի, էլ գալի՞ս են՝ ինչ անեն էստեղ։ Եթե իրենց համար հայրենասիրությունը հղի կնոջը մեքենայի տակ գցելն է, հայրենասիրությունը մեր զինվորներին ողջ-ողջ այրելն է, հազարավոր տղաների սպանդը կազմակերպելն է, ուրեմն մենք այդ հայրենասիրությունը չենք ընդունում։ Մենք բոլորս կանգնած ենք այն հայրենասերների կողքին, որոնք հող են ազատագրել։ Եթե ինքը էլի կհամարձակվի գալ, մենք նորից կանգնած ենք լինելու, թող գան, մեզ բիրտ ուժ կիրառելով հեռացնեն։ Ոչ միայն ինքն է հայտարարում, որ հող հանձնելը հայրենասիրություն է, այլև իր պատգամավորներն են հայտարարում։ Նրանցից մեկին հարցնում են՝ եկեղեցի գնո՞ւմ ես, ասում է՝ ես սատանիստ եմ։ Սատանիստն ի՞նչ գործ ունի սրբերի մոտ։ Էս տղերքը բոլորն էլ սրբեր են»։

Զոհվածի հայրը շեշտեց՝ Փաշինյանի համար հերոսը հարկ վճարողն է, ոչ թե հայրենիքի համար զոհված զինվորը․ 50 տարեկանում նոր է հասկացել, որ սխալ է հայրենասիրության մոդելը, նորն է մտածում։

Անդրադառնալով «Սրբազան շարժմանն» աջակցելուն՝ շեշտեց՝ ով դուրս գա ներկայիս իշխանությունների դեմ, իրենք սատարելու են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա