Ավելին 1 տարի առաջ - 22:21 20-09-2024

Հայրենիքը հարազատ մարդու է նման՝ ամեն պատկեր ունի դեմք, բնավորություն և ճակատագիր. Վիգեն Անանյան

Սեպտեմբերի 22-29-ը Երևանում՝ Common Ground Books & Spirits-ում (Բաղրամյան 6) կցուցադրվեն երիտասարդ լուսանկարիչ, ռեժիսոր Վիգեն Անանյանի աշխատանքները՝ իրենց տրամադրությամբ և պատմությամբ հավերժացած պահեր աշխարհի տարբեր անկյուններից։

Վիգեն Անանյանը գրեթե ողջ կյանքն ապրել է Մոսկվայում։ Նրան Հայաստանից տարել են 5 տարեկանում, իսկ 25-ում նա վերադարձել է` անգամ չպատկերացնելով, որ ոչ թե հյուր է գալիս, այլ հյուր էր մինչ օրս և հիմա վերադառնում է տուն։

Վիգենն ամենից շատ սիրում է նկարել մարդկանց։ Նրա դիմանկարները պատկերում են ոչ միայն մարդու գեղեցկությունը, այլև թաքնված էությունը և միայնությունը, սերը և խոցելիությունը:

Հայաստանում նա ինքն էլ չի նկատել, թե ինչպես է սկսել ավելի շատ լուսանկարել բնապատկերներ։

«Հայրենիքը հարազատ մարդու է նման՝ ամեն պատկեր ունի դեմք, բնավորություն և ճակատագիր, երևի դա է պատճառը, որ այստեղ մարդու պես խոսուն են բնության դրվագները»,-ասում է լուսանկարիչը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից