Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 16:55 20-09-2024

6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են կառավարության հետվճարի ծրագրի փոփոխությունից

Հայաստանում կենսաթոշակառուները հետվճար կստանան իրենց կատարած անկանխիկ գնումների 12 տոկոսի չափով՝ նախկին 10 տոկոսի փոխարեն։ Հետվճարի առավելագույն չափը կկազմի 6000 դրամ։ Որոշումն անկանխիկ գործարքների վրա տարածվելու է 2024թ․-ի սեպտեմբերի 1-ից։

Հետվճարի մեխանիզմը չի գործում կոմունալ ծառայությունների՝ գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայությունների դիմաց վճարումների դեպքում։

Oragir.News-ի հետ զրույցում թոշակառու Արաքսյա Հայրապետյանը նշեց, որ այս նախագիծը ոչ թե օգուտ է թոշակառուների համար, այլ՝ վնաս։

«Նախ՝ շատ դժվար է մեծահասակների համար հասկանալ՝ քարտից ի՞նչ են քաշում, ի՞նչ են թողում, ի՞նչ ա մնում, ինչքա՞ն ա մնում, օդի մեջ հաշվարկներ են։ Երկրորդն էլ՝ ամեն տեղ չի, որ աշխատում են էդ քարտերը։ Գնում ես, ասենք՝ բանջարեղենի խանութ, այնտեղ չի աշխատում, կարող ա՝ սուպերմարկետում աշխատում ա, բայց չես կարա ամեն ինչ սուպերմարկետից գնես, որովհետև շուկայից ու այլ խանութներից թանկ ա, իսկ ինձ պետք ա, որ էժան առնեմ, որ թոշակս հերիքի»,- ասաց նա։

Թոշակառուի գնահատմամբ՝ այս պարագայում ստացած հետվճարից ավելի շատ գումար են կորցնում։

«Էդ 5000 դրամ օգուտի փոխարեն կարող ա ես 10․000 դրամ կորցնեմ։ Դրա համար ճիշտ բան չի։ Ոչ բոլորին ա ձեռնտու։ Միգուցե աշխատողներին քարտով օգտվելը հարմար ա, բայց թոշակառուներին՝ ոչ։

Առաջ 5000 դրամն էր հետ գալիս, հիմա 6000 դրամն ա, բայց էդ 6000-ի դիմաց կոմունալները չի մտնում դրա մեջ։ Դա նորմալ երևույթ չի։ Էդ թոշակով էինք կոմունալները վճարում։ Մի խոսքով՝ հարմար չի, ճիշտ չի»,- նշեց թոշակառուն։

Նրա պնդմամբ՝ այն, որ հետվճարը չի կիրառվում կոմունալ վճարումների դեպքում, հարմար չէ, մասնավորապես՝ միայնակ ապրող թոշակառուների համար։

«Ինչ-որ բան են ցուցադրում, թե ժողովրդի համար լավ բան են անում, բայց՝ հակառակն է։ Ոչ մի լավ բան չկա դրանում, վատն են անում։ Ոնց, որ մեր զինվորներին ելակ կերցրեցին, ելակով խաբեցին, բայց բոլորին դարձրեցին զոհ, բոլորը զոհվեցին։ Մեր սերունդը կոտորվեց գնաց։ Ելակով խաբեցին մեզ։ Բանակը կործանեցին ելակով։ Նույնն էլ էս հարցում»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել