Մամուլ 2 տարի առաջ - 08:50 20-09-2024

20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Քննչական կոմիտեն, որը որոշ գործերով «բլբուլ է կտրում» եւ նախաքննական գաղտնիքներ հայտնում` ոտնահարելով անմեղության կանխավարկածը, որոշ գործերով դառնում է պարտիզան: Փորձեցինք պարզել, թե ինչ է արվել 2023թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի գործով։

Պարզվեց` 1 տարի անց մեղադրյալներ չկան, դեպքի հանգամանքները պարզ չեն, ավելին` ՔԿ-ն հրաժարվում է որեւէ հարցի պատասխանել։ «Կոմիտեի նախագահը տարեսկզբին հարցազրույցում խոսել է այդ մասին։ Դրանից հետո մենք ոչ մի ինֆորմացիա չենք տվել ու չենք տալիս։ Նախաքննության շահերից ելնելով, քրեական վարույթի վերաբերյալ հետագա այլ տեղեկատվություն չի հրապարակվում»,-ասաց ՔԿ խոսնակը։

Գործի վերաբերյալ տեղեկություն չունեն նաեւ զոհերի ու անհետ կորածների հարազատները, որոնք մոտ 2 ամիս առաջ բողոքի ակցիա արեցին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով զբաղվել անհետ կորածների որոնողական աշխատանքներով։ 20 հոգի անհետ կորած կա, որոնց մասին ոչինչ հայտնի չէ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա