«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել․ «Սիրելի հայրենակիցներ, մենք նորից Հայաստանի Հանրապետության Անկախության օրը դիմավորելու ենք Եռաբլուրում և ամսի 20-ին՝ ժամը 23։00-ից, լինելու ենք զինվորական պանթեոնում։
Ցանկացողները կարող են այդ օրը միանալ մեզ՝ նահատակված հերոսների ծնողներիս»։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերոսների ծնողները դիմավորել էին Եռաբլուրում ու Փաշինյանի այցով պայմանավորված՝ բիրտ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկվել։